Հանգուցյալ Կառլ Լագերֆելդը թերթերի վերնագրերում հայտնվեց 2019թ. իր մահվանից հետո, երբ պարզվեց, որ նրա բիրմայական Շուպետ կատուն է ժառանգելու նրա կարողության զգալի մասը՝ 300 մլն դոլար։ Հիմա, ըստ երեւույթին, ընտանի կենդանիների ապահովված տերերը հետեւում են նրա օրինակին եւ նրանց ընդգրկում իրենց կտակներում։
Իրականում իրավաբանները նկատել են, որ կենդանիների տերերը տենչում են կտակել իրենց հարստության մեծ մասը իրենց կենդանիներին, տեղեկացրել է CNN-ը։ Շուպետը առաջին եւ միակ կենդանին չէ, որը հարուստ է դարձել։ Մոտ երկու տասնամյակ առաջ անշարժ գույքի մագնատ եւ հյուրանոցների թագուհի Լեոնա Հելմսլին 12 մլն դոլար թողեց իր մալթայական կատվին՝ Թրաբլին։ Բայց ավելի ուշ դատավորը ժառանգությունը կրճատեց՝ հասցնելով 2 մլն դոլարի, Հելմսլի կալվածքի խնդրանքով։
Այս տարի ավելի վաղ տարեց կինը Չինաստանում որոշել էր 2,8 մլն դոլար կտակել իր կատուներին եւ շներին իր երեխաների փոխարեն, որոնք չէին հոգացել իր մասին, երբ նա հիվանդացել էր։
Իհարկե, քանի որ ընտանի կենդանիները օրենքով համարվում են սեփականություն, նրանք տեխնիկապես չեն կարող շահառուներ անվանվել։ Բայց, ինչպես եւ մնացած բոլոր հարցերում, գորշ գոտիներ կան։
2022թ. դրությամբ Ամերիկայի բոլոր 50 նահանգներն ընդունել են օրենքներ ընտանի կենդանիների վստահալից պահման մասին, որն իրավաբանորեն պարտավորեցնում է ֆոնդեր ստեղծել կենդանիների համար։
Նրանք «պետք է կարողանան մտնել ձեր տուն, տեսնել խնամքի եւ սնվելու հրահանգները, ունենան անասնաբույժի անունը եւ կոնտակտային տեղեկություն նրա մասին, գրավոր հրահանգներ կենդանիների երկարատեւ կամ մշտական խնամքի մասին»,- CNN-ին ասել է Փեգի Հեյթը՝ փաստաբան Ֆլորիդայից, որը «Իմ բոլոր երեխաները մորթե վերարկու են կրում» գրքի հեղինակն է։
Վերցնենք, օրինակ, Մաջել Բարեթ-Ռոդենբերիին։ Իր շներին կտակում ընդգրկելու փոխարեն հանգուցյալ դերասանուհին, որը Star Trek-ի ստեղծող Ջին Ռոդենբերիի երկրորդ կինն էր, ընտրել է թրաստային ֆոնդ իր շների համար 4 մլն դոլարի չափով եւ եւս 1 մլն դոլար հատկացրել այն մարդուն, որը կհետեւի նրանց։ Նույն կերպ Լեսլի Էնն Մենդելը, որն ամուսնացած էր հանգուցյալ գրող Արթուր Հերցոգի հետ, ստեղծել է թրաստային ֆոնդ 100 00 դոլարի չափով իր 32 թութակների համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից