Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը»․ հայտարարություն՝ «1489» ֆիլմի՝ «Օսկարին» չներկայացվելու վերաբերյալ

13:46, 14 հոկտեմբերի

Հայաստանի ազգային կինոակադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշությանը Հայաստանը ներկայացնելու համար։ 

Ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», որը միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել։ 

«1489» ֆիլմը արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենախոշոր՝ Ամստերդամի վավերագրական միջազգային ֆիլմերի փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, կինոքննադատների «FIPRESCI» մրցանակին, Տրիեստի ֆիլմերի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (FIDBA) լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Մասնակցել է 20 փառատոնի ամբողջ աշխարհով մեկ։ Փառատոների և մրցանակների ողջ ցանկը հայատարության վերջում*

Երկու ֆիլմերն էլ 2023թ արտադրություն են։ 

Թերթ.am լրատվամիջոցը Հայաստանի ազգային կինոակադեմիայից փորձել էր պարզել, թե ինչ սկզբունքով է ակադեմիան ընտրել «Օսկարին» ներկայացնելու ֆիլմը։ 

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը ևս հարցում է ուղարկել՝ իմանալու, թե ինչ չափանիշներով են որոշում, թե որ ֆիլմը պետք է «Օսկարին» ներկայացնի և ինչ մեխանիզմով։ 

Օրինակ, եթե կինոակադեմիայի անդամներն են որոշում, արդյո՞ք կարող է ակադեմիայի անդամն իր ֆիլմի օգտին քվեարկել։ Ընտրված ֆիլմի ռեժիսորը՝ Էդգար Բաղդասարյանը, կինոակադեմիայի խորհրդի անդամ է, մինչդեռ «1489»-ը Շողակաթ Վարդանյանի առաջին ֆիլմն է և կինոակադեմիայի համար անծանոթ ռեժիսոր։ 

Հարցումը մնացել է անպատասխան։ 

Ակնհայտ է, թե ինչ մեխանիզմով և ինչ հաշվարկով կատարվի ընտրությունը, Հայաստանի կինոյի ոլորտում տեղի է ունեցել անարդարություն և ամենահնչեղ, հեղինակավոր և ուժեղ հայկական արտադրության ֆիլմը չէ, որ ներկայացնելու է Հայաստանը «Օսկարում»։ 

Ավելին, «1489» ֆիլմը 2020թ Արցախի պատերազմում զոհված Սողոմոն Վարդանյանի մասին է։ Ֆիլմում Սողոմոնի քույրը՝ Շողակաթ Վարդանյանը, հոր և մոր հետ փնտրում են նրան, երբ դեռ նա անհայտ կորածների ցուցակում էր։ Այսինքն, այս ֆիլմն է, որ նկարագրում է Հայաստանը և Հայաստանի բնակիչների՝ մեր, վերջին տարիների վիճակը, ֆիլմը հարգանքի տուրք է բոլոր զոհվածներին, անհայտ կորածներին և նրանց հարազատներին, դրան գումարած ֆիլմի ընդարձակ հաջողությունները։ 

Ակն ընդ ական վավերագրողների համայնքը Հայաստանի ազգային կինոակադեմիայից պահանջում է վերանայել իրենց որոշումը, վերանայել Հայաստանի անունից օտարերկրյա կինոակադեմիաների մրցանակների համար ֆիլմ ընտրելու կարգը։

Մենք Հայաստանի կինոգործիչներին հորդորում ենք խոսել այս թեմայի մասին, քանի որ ամենալավը նրանք են հասկանում սխալ ընտրության և անարդարության մասշտաբը, որը տեղի է ունեցել Հայաստանի անկախ շրջան ամենահաջող ֆիլմի հանդեպ։ 

Հայաստանը կարող էր ստանալ պատմության մեջ իր առաջին «Օսկարը», ասվում է Ակն ընդ ականի տարածած հայտարարության մեջ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search