«Արտ – Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության, «Երվանդ Քոչար» թանգարանի և «Հայաստանի Ազգային պատկերասրահ» - ի հետ ներկայացնում է՝ «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա – պերֆորմանսը։
Ներկայացվող բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։ Սա ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։

Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։
Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան։
Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության, «Իմ Քայլը» հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը:
Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ - գեղանկարչական նոր՝ կինետիկ արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը («Peinture dans l'espace»), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ և արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը