Ի՞նչ եք հագնում սովորաբար, երբ պառկում եք քնելու գիշերը։ Լրիվ ճմրթված մարզաշապիկ քոլեջի՞ց։ Մետաքսե քնքուշ պիժամա՞։ Թե՞ քնում եք լրիվ մերկ, ինչպես մտածել է բնությունը։
TikTok-ում մերկ քնելու թեման բավականաչափ վեճեր է առաջացրել. ոչ ոք չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե որ տարբերակն է ավելի լավ։ «Մերկ քնի» սիրահարները կարծում են, որ դա լավագույն եւ միակ միջոցն է, մինչդեռ պիժամաների կողմնակիցները զբաղված են բամբակի, ատլասի եւ ֆլանելի գովքով, ինչպես նաեւ նրանով, թե որքան տաք ու հարմար կարող է լինել պիժաման։
Մերկ քնելու առավելությունները
Sleepopolis-ում քնի առողջության հարցերի գծով տնօրեն, դոկտոր Շելբի Հարիսի խոսքով՝ կան մերկ քնելու մի քանի առավելություններ։ «Պիժամայից հրաժարվելը իրականում կարող է օգնել ձեզ սառչել, ինչը լավ է քնելու համար, որովհետեւ մարմնի ավելի ցածր ջերմաստիճանը օգնում է ավելի արագ քնել եւ երկար քնել»,- ասել է նա Bustle-ին։ Դա հատկապես ակտուալ է ամռանը։
Եվս մեկ առավելությունն այն է, որ մաշկը կարող է շնչել։ «Առանց պիժամայի քունը կարող է նվազեցնել մաշկի գրգռվելու կամ պզուկների առաջացման հավանականությունը»,- ասում է Հարիսը՝ նշելով, որ կիպ պիժամաները ճարպը ձեր մարմնի վրա պահելու հատկություն ունեն։
Ճիշտ նույն կերպ էլ օգտակար է օդափոխել նաեւ մարմնի ստորին հատվածը։ Շատ փորձագետներ նախազգուշացնում են ներքնազգեստով քնելու հարցում, քանի որ ճարպը եւ խոնավությունը կարող են հանգեցնել հեշտոցի առողջական խնդիրների, ներառյալ բակտերիալ վագինոզի եւ վարակների բարձր վտանգի։
Մերկ քնելը նաեւ մեզ թույլ է տալիս շրջվել ծածկոցի տակ՝ չխճճվելով երկար գիշերանոցում կամ զայրացած արթնանալով պիժամայի պատճառով։ Կա նաեւ սեքսուալ գործոնը։ Շատերը հավաստիացնում են, որ մերկ քնելը թույլ է տալիս իրենց ավելի կաշկանդված զգալ իրենց մարմնի հետ, իսկ դա, իր հերթին, բարձրացնում է նրանց վստահությունը ցերեկը։ «Ոմանք նաեւ իրենց ավելի ազատ ու թուլացած են զգում, երբ այդպես են քնում, ինչը կարող է մեծ առավելություն լինել քնի որակի համար», ասում է Հարիսը։
Մերկ քնելու թերությունները
Հարիսի խոսքով, եթե դուք հակված եք գիշերը թեթեւակի քրտնարտադրություն ունենալուն, ապա բամբակե պիժաման կարող է օգնել ձեզ մնալ չոր եւ տաք քնի ժամանակ։
Մերկ քնելը նշանակում է, որ դուք նաեւ հրաժարվում եք պաշտպանիչ պատնեշից մաշկի եւ փշոտ եւ/կամ թեթեւակի կեղտոտ ծածկոցների միջեւ, որոնք կարող են լինել ավելի ճարպոտ, քան դուք կարծում եք, եթե ժամանակ չեք ունեցել լվանալ դրանք այս շաբաթ։ «Եթե ձեր սավանը թարմ չէ, ձեր մաշկը կարող է գրգռվել ալերգեններից կամ փոշուց, որոնք կուտակվում են դրանում»,- ասում է նա։ Եթե դուք պզուկներ ունեք, էկզեմա կամ այլ գրգռիչներ, գուցե արժե փորձել երկու տարբերակներն էլ, որպեսզի տեսնեք, թե դրանցից որը կօգնի ազատվել պզուկներից։
Եթե դուք հակված եք մրսելուն, ակնհայտ է, որ պիժաման կօգնի ձեզ տաքանալ գիշերը, անգամ եթե սիրում եք քնել սառը ննջարանում, ինչպես եւ խորհուրդ է տրվում։
Կարող է լինել նաեւ հոգեբանական պահ։ «Շատերի համար պիժաման ազդարարում է այն մասին, որ ժամանակն է թուլանալ, ինչը հեշտացնում է «քնի ռեժիմին» անցնելը»,- ասում է Հարիսը։
Ո՞ր տարբերակն է ավելի լավ
Ինչպես եւ դեպքերի մեծ մասում, առանց հագուստի քնելու առավելությունները եւ թերությունները վերջնարդյունքում հանգում են անձնական նախապատվություններին։ «Ոմանք սիրում են քնի ազատությունն առանց գիշերազգեստի, մինչդեռ մյուսները նախընտրում են պիժաման»,-ասում է Հարիսը։ «Այն, ինչն օգնում է ձեզ թուլանալ եւ խոր քնել, դա էլ լավագույն ընտրությունն է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ