Հայաստանի պատմության ազգային թանգարանում բացվել է ինտերակտիվ փերֆորմանս-ցուցահանդես՝ «ՔՈՉԱՐ 360°», նվիրված հայ մեծ նկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարի 125-ամյակին։ Այս ինքնատիպ ինստալյացիան, որն ստեղծել են հայկական եւ ֆրանսիական մշակութային կազմակերպությունները, հանդիսատեսներին ընկղմում է նրա երեւակայության բազմաշերտ աշխարհ՝ տարածք, որտեղ համադրվում են փիլիսոփայությունն ու արվեստը։
Նախագիծը կազմակերպվել է «Արտ-իմաժ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից, Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթե-Ատղ» թատերական ասոցիացիայի եւ հանրահայտ «Կաֆիգա» պարային ընկերության աջակցությամբ։ Ստեղծագործական գործընթացը ղեկավարում են ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին եւ ռեժիսոր Սաթեն Խաչատրյանը, որոնք միավորել են արվեստի տարբեր տեսակները՝ պարը, կենդանի երաժշտությունը եւ պրոյեկցիան՝ ընդգրկելով տարածքը, որոնք ասես նկարչի երազները լինեն։ Փերֆորմանսի յուրաքանչյուր տարր ներդաշնակորեն միաձուլվում է՝ ստեղծելով գրավիչ, խոր մթնոլորտ, որտեղ անցյալի եւ ապագայի միջեւ սահմանները ասես տարրալուծվում են ռիթմերի եւ ստվերների մեջ, եւ հանդիսատեսը հայտնվում է ժամանակից դուրս տարածությունում։
View this post on Instagram
«Մեր թատերարվեստի համար շատ կարեւոր է հանրայնացնել հայկական մշակույթը,- ասում է նախագծի ռեժիսոր Սաթեն Խաչատրյանը,- հենց այդ պատճառով նախորդ նախագիծը նվիրված էր Փարաջանովին, իսկ այս նախագիծը նվիրված է Քոչարին, եւ ես վստահ եմ, որ մեր երկխոսությունը արվեստի տարբեր ձեւերի, մտածողության ձեւերի եւ փիիսոփայության միջեւ ստեղծագործության միջոցով հենց այն է, ինչն այդ ստեղծագործությունները դարձնում է ունիվերսալ»։ Նա ընդգծում է, որ սա պարզապես փորձ չէ հանուն փորձի. «Ինչպես ենք մենք նայում ապագային, ինչպես ենք վերաբերվում դասական արվեստին։ Սա երկարատեւ խորհրդածություն էր, որի վրա աշխատել ենք երկար ժամանակ»։
Ինստալյացիան հանդիսատեսներին հրավիրում է Քոչարի աշխարհ, աշխարհ, որտեղ լույսն ու ստվերներն ապրում են իրենց առեղծվածային կյանքով։ Տեխնո-երաժշտության եւ օպերային երգեցողության ֆոնին հնչում են հենց նկարչի արխիվային ձայնագրությունները, իսկ ողջ ցուցահանդեսի ընթացքում պարուհիները՝ մունջ մուսաների նման, անընդհատ շարժվում են՝ մարմնավորելով Քոչարի միստիկական ոգին։ Նրանց վերացական ֆիգուրները քաոտիկ ձեւով սահում են բեմով՝ մեկ վազելով, մեկ ասես սահուն սավառնելով տարածությունում, ասես դառնալով ինստալյացիայի մի մասը։
Նրանք երաժշտության տակտին համապատասխան երբեմն սրընթաց ճկվում են, երբեմն քարանում զարմանալի դիրքերում՝ պարզելով ձեռքերը հանդիսատեսներին, ասես նրանց կանչելով նկարչի հեքիաթային աշխարհ։ Նրանց կերպարները, կենդանի խորհրդանիշների նման, մեկ վեր են բարձրանում, ասես երկինք ձգտելով, մեկ անձայն ընկնում ցած՝ փերֆորմանսի մթնոլորտ մտցնելով արվեստի գրեթե սրբազան երկրպագման տարրը։
Իսկ նկարչի ձայնը փիլիսոփայական խորհրդածություններ է պարունակում արվեստի դերի, ոգեւորության եւ մարդկային հոգու մասին՝ լռության եզրին թողնելով արվեստի ապագայի, նրա հնարավորությունների եւ սահմանների մասին հարցը։ Մի ինչ-որ պահի հանդիսատեսները տեսնում են պարուհիների ֆիգուրները, որոնք անհետանում են մթության մեջ, ասես Քոչարի ոգու շարժի մարմնավորում։ Այդ կերպարներն ապրում են եւ մարում, բայց չեն անհետանում, ասես նկարիչը թողել է նրանց, որպեսզի նրանք շարունակեն իրենց պարող կյանքը յուրաքանչյուրի հիշողության եւ երեւակայության մեջ։
Նախագծի առանձնահատկությունը անիմացիան է՝ ստեղծված արհեստական բանականության օգնությամբ։ Նեյրոցանցը, որն ուսումնասիրել է Քոչարի աշխատանքները, վերստեղծել է պրոյեկցիաներ, որոնք ասես սավառնում են օդում՝ մեկ հայտնվելով, մեկ անհետանալով, հանդիսատեսներին ընկղմելով վիզուալ կերպարների հիպնոսային հոսքի մեջ, որոնք սահում են մի ձեւից մյուսի մեջ՝ ասես կենդանություն առած Քոչար։ Նման մոտեցումը թույլ է տվել ստեղծել հանդիսատեսի լիակատար ներկայության էֆեկտ արվեստի տարածությունում, որտեղ դասականությունը միաձուլվում է առաջավոր տեխնոլոգիաների հետ՝ արտացոլելով նրա գեղարվեստական տեսլականի անսահմանությունը։
Սաթենի խոսքով՝ Քոչարն այս նախագծում ներկայացված է ոչ միայն որպես մեծ նկարիչ, այլեւ որպես ժամանակների եւ մշակույթների կապի խորհրդանիշ, որը կարող է հասկանալի լինել յուրաքանչյուրին։ «Այստեղ չկա հորինված ոչ մի բան, ուստի մենք նրան ներկայացնում ենք այնպես, ինչպես կա,- ավելացնում է նա։- Ամեն ինչ այնքան վերացական է, որ յուրաքանչյուր հանդիսատես ինքն է տեսնում եւ զգում այդ ստեղծագործությունը, ամեն մեկն ապրում է իր անձնական պատմությունը»։ Եվ տարբեր երկրների հանդիսատեսին Քոչարին ավելի մոտ դարձնելու այս ձգտումը արտացոլվում է նաեւ նրա հույսի մեջ. «Որպեսզի Քոչարը հայտնի դառնա հարեւան երկրներում, որպեսզի Քոչարի արվեստը հասնի ամբողջ աշխարհին, եւ որպեսզի մեր համագործակցությունը դառնա մշտական. չէ՞ որ դա Հայաստանի ոգու կարեւոր մասն է»։
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին