Սոֆի Մխեյանն օրերս դարձավ հայկական շոու-բիզնեսի առաջին արտիստը, ով դարձավ Selin միջազգային ամսագրի շապիկի դեմքը: Երգչուհին նորաձեւության ամսագրում հայտնվել է դիզայներ Մերի Գրիգորյանի «The Yerevan» հավաքածուի համար արված ֆոտոշարքով: Սա մեծ իրողություն է հայ երգչուհու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս ամսագրի շապիկին փայլել են այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են՝ Էնն Հեթուեյը, Վայնոնա Ռայդերը, Մայլի Սայրուսը, Դուա Լիպան եւ այլք: Սակայն այսքանով Սոֆիի ու Մերիի հաջողությունը չի ավարտվում: Հայ երգչուհին երիտասարդ հայ դիզայների ստեղծած կերպարներով շուտով կզարդարի նաեւ «Artells», «Rebel», «Malvie» եւ «Quadro» ամսագրերի շապիկները: Հայուհիները ոգեւորված են հատկապես այն փաստից, որ համաշխարհային հարթակում կարողացել են եւս մեկ անգամ ցուցադրել ու պատմել հայկական մշակույթի մասին:

Մերին եւ Սոֆին իրենց համագործակցության մանրամասներով կիսվել են NEWS.am STYLE-ի հետ:
Ամեն ինչ սկսվել է շատ պարզ. մի օր Մերին ներկա է գտնվել Սոֆի Մխեյանի համերգներից մեկին: Դիզայները երգչուհու հետ համատեղ լուսանկարով կիսվում է սոցիալական ցանցերի իր էջերում, որից հետո նրա հետ կապ է հաստատում ոլորտում հայտնի իր ընկերներից մեկը՝ խորհուրդ տալով, որ հենց Սոֆիի հետ իրականացնի իր The Yerevan հավաքածուի ֆոտոշարքը: Միտքը Մերիին ավելի քան դուր է գալիս եւ նա նոր ոգեշնչում է գտնում: Սոֆին ինքն էլ մեծ սիրով միանում է դիզայների գաղափարին: Սա առաջին դեպքը չէ, երբ Մերիի գաղափարները հայտնվում են համաշխարհային ամսագրերի շապիկներին: Ամիսներ առաջ դերասանուհի Իրինա Դանիելյանն էր հայտնվել իտալական Vogue-ի հատուկ՝ «Թատրոնի վերածնունդը նորաձեւության մեջ» նախագծի էջերին։ Նախագծի հեղինակը կրկին Մերին էր։

Դիզայների The Yerevan collection-ը, ինչպես հուշում է անունը, ամբողջությամբ նվիրված է Երեւանին: «Երեւանը միշտ եղել է իմ ոգեշնչման աղբյուրներից մեկը, ես ոգեշնչվում եմ ամեն փողոցով ու շենքով: Հավաքածուի շուրջ սկսել եմ աշխատել մեկ տարի առաջ, այն ընդգրկում է 48 «լուք», որոնցից յուրաքանչյուրը յուրովի ներկայացնում է Երեւանի գեղեցկությունը: Կերպարները շատ տարբեր են, բայց նրանց միավորում է իմ մեծ սերը Երեւանի հանդեպ»,-պատմում է նա:

Անդրադառնալով Սոֆիի հետ համագործակցությանը՝ Մերին հավելում է. «Սոֆին ունի գժական, տարբերվող էներգիա, որը լիարժեք համապատասխանում էր The Yerevan հավաքածուի նկարահանված լուքերին, ու կարծում եմ՝ հենց իր էներգետիկայով գրավեց թե ինձ, թե ամսագրերի թիմերին: Բացի այդ, իմ եւ Սոֆիի արվեստների մեջ կա հզոր կապ: 2006-ից ի վեր նա մոդեռնացնում է հայկական մշակույթը, նույն իմաստն է դրված նաեւ The Yerevan հավաքածուի մեջ, ու ես կարծում եմ, որ Սոֆին հենց այն ճիշտ մարդն է, ով իր գործունեությամբ ու արվեստով միշտ ապացուցում է, որ արժանի է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստը միջազգային հարթակներում: Էլ չեմ ասում, որ նա ունի փայլուն մոդելային տվյալներ»:

Սոֆիի ու Մերիի խոսքով՝ միջազգային ամսագրերի հետ համագործակցության կարևորագույն նպատակը հայկականը, հայ մշակույթն ու արվեստն ներկայացնելն է:
Սոֆին նշում է՝ Մերիի հետ սիրով է աշխատել, բայց խոստովանում է, որ ի սկզբանե չի էլ մտածել, որ իրենց աշխատանքը համաշխարհային արձագանք կստանա: «Մի բան միանշանակ է, որ նման պրոֆեսիոնալ մարդիկ այնքան են գնահատել մեր արածը, որ ես Selin-ից բացի եւս 4 ամսագրերի շապիկներին կհայտնվեմ»:


Սոֆին համոզված է՝ Մերիի հետ համագործակցությունը շարունակական կլինի: «Երբեմն դժվար է խոսել գործընթացի մասին, բայց հիմա մենք նոր գաղափարների շուրջ ենք համախմբվել։ Անկախ ամեն ինչից, ես շատ ուրախ եմ, որ ճանաչել եմ Մերիին, եւ մենք ունենք այսպիսի գեղեցիկ համագործակցություն, որը, վստահորեն, շարունակական բնույթ կկրի»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ