«Պարող» ուտելի ռոբոտը դարձել է իսկական հիթ Louis Vuitton-ի՝ ԱՄՆ-ում առաջին շոկոլադի խանութում։
Երբ բանը հասնում է քաղցր հյուրասիրություններին Louis Vuitton-ի նոր շոկոլադի խանութում (Նյու Յորք), հրուշակագործ Մաքսիմ Ֆրեդերիկը չի կարողանում չնշել ֆավորիտներին, գրել է Robb Report-ը։
Ֆրեդերիկն ասում է, որ չնայած կակաոյի նմուշները Մադագասկարից, Պերուից եւ Սան Տոմեից են, դրանք իրենց արժանիքներն ունեն, նրան հատկապես դուր է գալիս Դոմինիկյան Հանրապետության մատակարարը։ Ոչ մեծ արգելոցը եւ կակաո-ֆերման արտադրում են այնպիսի «կախարդական» համեր, որ ինքը, իր խոսքով, կարող էր ընտրել դրանք «հազարավոր շոկոլադիկների» միջից կույր թեստով, շնորհիվ նրանց բնութագրի եւ հստակ ինտենսիվ պրոֆիլի՝ մուգ, դառը, հում, հողահամ եւ սրճահամ։
Նոյեմբերին Louis Vuitton-ի Le Chocolat Maxime Frédéric-ը ԱՄՆ-ում բացեց իր առաջին մասնաճյուղը ֆրանսիական բրենդի նորագույն խանութում, Մանհեթենում։ Հինգ հարկանի առեւտրային եւ ցուցադրման տարածքը Louis Vuitton-ի ամենամեծ ամերիկյան բութիքն է եւ առաջինը երկրում, որտեղ տեղավորվել են սրճարանը եւ Vuitton-ի «շոկոլադարանը»։
Այստեղ մատուցում են հրուշակեղեն՝ պատրաստված ձեռքով, Փարիզում, 40 մարդուց բաղկացած թիմի կողմից, որոնք օգտագործում են ոչ մեծ ֆերմաների եւ մատակարարների կաթ, կարագ, ձու եւ ընկույզ ամբողջ Ֆրանսիայից։ Կոնֆետներից շատերը զարդարված են Vuitton ստորագրություններով՝ քառակողմ աստղ, քառաթերթիկ ծաղիկ եւ LV անվանատառեր, իսկ շոկոլադե բատոններն ունեն շախմատաձեւ Damier Ebène։
Բայց Ֆրեդերիկի իսկական գլուխգործոցը 350 դոլարանոց Vivienne sur Malle-ն է, նույնքան հիասքանչ, որքան եւ կախարդական, որում բրենդի թալիսմանը «առանձնացնում է պիրուետները» LV փոքրիկ կորպուսի վրա։ Հրաշալի շոկոլադը ոգեշնչվել է բրենդի վարպետներով, նրա ժառանգությամբ ժամացույցի եւ սնդուկների, ինչպես նաեւ Vivienne զարդատուփերի պատրաստման ոլորտում։ Երեք ամիս է պահանջվել փորձարկումների եւ սխալները շտկելու համար՝ մինչեւ որ ստացվել են անհրաժեշտ չափն ու ձեւը։ Մեկ Vivienne հավաքելը տեւում է երեք ժամ, իսկ պատրաստի նմուշը կշռում է մոտ երկու եւ կես ֆունտ։
«Զվարճալի է, որովհետեւ երբ մարդիկ տեսնում են այն, չեն հասկանում, որ այն կարող է պտտվել»,- ասում է Ֆրեդերիկը։ «Հենց որ պտտում ես բանալին, այդ ժամանակ էլ տեղի է ունենում կախարդանքը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են