Հուզիչ կրկեսային շոուն՝ Christmas Story-ին/«Սուրբ Ծննդյան պատմություն»/ Երեւանում. փրկիր տոները հեքիաթի հերոսների հետ միասին:
Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ «Սուրբ Ծննդյան պատմությունը»։
Սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը հակադրվում է Ձյունե թագուհու կախարդանքին: Հերոսները ստիպված կլինեն հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն:
Շոու ծրագրում ներառված են ակրոբատիկ համարներ, ծաղրածուներ, ձեռնածուներ եւ այլ հնարքներ։
«Սուրբ Ծննդյան պատմությունը» շոու է, որը ներդաշնակորեն համադրում է տարբեր ժանրեր՝ այն դասելով Հայաստանի ամենամեծ շոու նախագծերի շարքում։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են բոլորովին նոր կերպարներ և թարմացվեցին դեկորացիաները, որպեսզի յուրաքանչյուր դիտող ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։
Շոուի հեղինակներն են Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրները, որոնք հայտնի են «America’s Got Talent», «Britain’s Got Talent», «Spain’s Got Talent» եւ այլ նախագծերից։ Նրանց վարպետությունն ու ստեղծագործայնությունը «Սուրբ Ծննդյան պատմությունը» դարձնում են մի իրադարձություն, որը չպետք է բաց թողնել:
Շոուն տեղի կունենա դեկտեմբերի 20-ից՝ 17:00-ից (հանգստյան օրերին՝ 13:00-ին և 17:00-ին), Հաղթանակի զբոսայգում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»