Հայուհի Էլեն Բադալյանը դարձավ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի 6-րդ եթերաշրջանի հաղթողը՝ արժանանալով 5 միլիոն ռուբլի գլխավոր մրցանակին եւ «Նոր ռադիո»-ի կողմից նոր երգի: 17-ամյա երգչուհին եզրափակչում ելույթ ունեցավ ամենավերջինը: Հետեւելով 100 մասնագետներից բաղկացած ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւի խորհրդին՝ Էլենը կատարեց ռուսերեն ստեղծագործություն՝ Պոլինա Գագարինայի «Ты не целуй» երգը: Նրա ելույթի ընթացքում Սերգեյ Լազարեւը չդիմացավ եւ բարկությունից սեղմեց հատուկ հյուրի՝ Ֆիլիպ Կիրկորովի կոճակը, ով ոտքի չկանգնեց Էլենի ելույթի ժամանակ:
«Այսպիսի ելույթի ընթացքում չկանգնելու համար պետք է ականջներ չունենաք: Այսպիսի պրոֆեսիոնալիզմ ամբողջ եթերաշրջանի շրջանակում ոչ ոք չի դրսեւորել»,-Լազարեւը դիմեց ոտքի չկանգնած մյուս ժյուրիի անդամներին:
Կիրկորովը, վիրավորվելով Լազարեւի պահվածքից, հեռացավ նկարահանման հրապարակից:
Էլենն արդյունքում հավաքեց 98 միավոր՝ առաջ անցնելով մեկ այլ հայազգի մասնակցից՝ Ֆլորա Բիչախչյանից, որն ուներ 97 միավոր: Սակայն Սերգեյ Լազարեւը, հաշվի առնելով այն փաստը, որ ինքն էր սեղմել Կիրկորովի կոճակը, առաջարկեց հանել Էլենի օգտին գրանցված մեկ ձայնը եւ նոր քվեարկություն անցկացնել 2 հայուհիների միջեւ, ինչի արդյունքում Էլենն առաջ անցավ մրցակցուհուց եւ հայտնվեց լավագույն եռյակում: Ֆինալիստների ելույթներից հետո հայ երգչուհին կրկին հավաքեց 98 միավոր, որն ամենաբարձր ցուցանիշն էր:
Մրցանակը Էլենին հանձնեց անձամբ Սերգեյ Լազարեւը:
Թվում էր՝ կրքերն ավարտված են, սակայն հաղորդման ավարտին երգիչը, ով գլխավորել է նախագիծը առաջին եթերաշրջանից եւ միշտ աչքի է ընկել իր սրտացավ եւ էմոցիոնալ պահվածքով, շոկային հայտարարություն արեց՝ նշելով, որ որոշել է հեռանալ շոուից եւ նոր եթերաշրջանում չի գլխավորի ժյուրիի կազմը:
Էլենը նախագծում երբեւէ հաղթած միակ հայուհին չէ: Շոուի երրորդ եթերաշրջանում հաղթել էր Սյուզաննա Մելքոնյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ