Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Aznavour 100» բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։
Համերգային ծրագրում, ֆրանսիացի տաղանդավոր արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ, կհնչեն մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։ Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացվել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայի կողմից, ով համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։ Նախագծի պրոդյուսերն է ճանաչված Ժիլ Մարսալան՝ հայտնի իր երաժշտաթատերական նախագծերով, որոնք նվիրված են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներին։
Համերգի ողջ հասույթը կուղղվի 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։ Սա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի, ովքեր կրթության միջոցով կարող են փոխել իրենց կյանքի որակը։
Այս գեղեցիկ համերգը հրաշալի հնարավորություն է նաև ընկերությունների համար, քանզի մասնակցությունը կարող է դառնալ լավագույն նվերն իրենց աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար՝ միաժամանակ արտահայտելով ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը կրթության և մեր հերոսների հանդեպ։
Սա ավելին է, քան պարզապես համերգ. սա ներդրում է մեր երիտասարդ սերնդի ապագայի կերտման գործում։ Ձեր մասնակցությամբ կարող եք ավելացնել այս նախաձեռնության ազդեցությունը՝ կրթություն և հույս նվիրելով մեր քաջերին։
Միացե՛ք մեզ՝ ապրելու ազնավուրյան երաժշտության կախարդական հնչյունները և միաժամանակ դառնալու մեր հերոսների ապագան կերտողներից մեկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին