Երեւանը Ամանորին ընդառաջ մոգական է դառնում։ Թվում է, թե յուրաքանչյուր անկյուն, ամեն փողոց շնչում է ջերմությամբ ու տոնական սպասումով։ Սակայն իրական կախարդանքը գտնվում է վինտաժային բուտիկների դռների հետեւում, որտեղ իրերը պատմում են իրենց պատմությունները: Այստեղ անցյալը կապվում է ներկայի հետ, եւ յուրաքանչյուր հայտնագործություն դառնում է ավելին, քան պարզապես առարկա՝ այն հույզ է, տրամադրություն, հիշողություն։
Ես այցելեցի երեք այդպիսի բուտիկ, որոնցից յուրաքանչյուրն ինձ տարբեր զգացողություններ հաղորդեց։ Սրանք պարզապես խանութներ չեն, սրանք այն վայրերն են, որտեղ սկսում ես զգալ ժամանակը:
Frip' Space. մինիմալիզմ, որը ջերմացնում է
Ես մտա Frip' Space պարզապես «նայելու» համար, եւ անմիջապես աչքերս ձգվեցին դեպի Prada սվիտեր՝ փափուկ, հարմարավետ, կոկիկ գծերով եւ բարձր օձիքով, թվում էր, որ այն ստեղծված է հենց ձմեռային երեկոների համար, երբ դրսում ձյուն է, իսկ տանը տաք:

Ահա, նույն սվիտերն է. պատկերացրեք, թե ինչպես եք փաթաթվում դրա մեջ Ամանորի գիշերը, ձեր ձեռքերում տաք թեյով բաժակն է, իսկ տոնածառի լույսերը շողում են մթության մեջ:

Դարակի վրա տեսա Fendi պայուսակ։ Դրա խիստ պատկերանշանը եւ շագանակագույն կաշվե ժապավենները ձեզ ստիպում են մտածել, թե քանի պատմություն կարող է պատմել այն:

Այս պայուսակն, ասես, խնդրում է ձեզ գնել իրեն, որպեսզի ուղեկցի տոնական քաղաքում ձմեռային զբոսանքների ժամանակ:

Իսկ կողքին Miu Miu զգեստ է։ Թեթեւ, մետաքսյա, ասես ստեղծված՝ ամբողջ գիշեր դրա մեջ պարելու համար։ Այն ունի հին հոլիվուդյան ֆիլմերից մի բան, որտեղ հերոսուհիները միշտ մի փոքր խորհրդավոր են, բայց աներեւակայելի ոճային:
Պատկերացրեք՝ Ամանորի գիշեր․ դուք այս զգեստով․ մի բաժակ շամպայն, իսկ շուրջը միայն անկեղծ ժպիտներ:
Rage Ga Rage. նրանց համար, ովքեր սիրում են բնավորություն ունեցող իրեր
Rage Ga Rage-ում ես ինձ հետախույզ էի զգում: Բետոնե դարակներից մեկի վրա գտա մի մատանի՝ կոպիտ, արծաթագույն, հետաքրքիր փորագրությամբ։ Այս մատանին դուք վստահորեն կկրեք՝ իմանալով, որ այն լիովին յուրահատուկ է։

Մոտակայքում կային մանրանկարներ, ծաղրածուներ՝ թեթեւակի խենթ աչքերով, կերամիկական արձանիկներ՝ հումորով եւ տարօրինակություններով, որոնք ստիպում են ժպտալ։ Այս տարօրինակ եւ սրամիտ արձանիկները կատարյալ նվեր են նրանց համար, ովքեր գնահատում են արտասովորը:

Եվ, իհարկե, Carhartt բաճկոն՝ կարմիր գծերով, փոքր-ինչ մաշված․․․ Թվում է, թե դրա հետեւում տասնյակ պատմություններ կան: Իսկ նրանց կողքին կանգնած էին անսովոր կրունկներով նրբագեղ կոշիկներ, որոնք կարծես Ամանորի խնջույք էին անցկացնում։

Պատկերացրեք, թե ինչպես եք այս կոշիկներով մտնում սենյակ. բոլոր հայացքները ձեզ վրա են:
Heirloom (Ընծայ). Ամանորյա հեքիաթ
Իսկ Heirloom-ը թանգարան է: Ոչ, իսկապես: Երբ ներս մտա, առաջին բանը, որ ուզում էի անել, շուրջս նայելն ու «վայ» ասելն էր։ Այստեղ ամեն բան պատմություն է, եւ նույնիսկ օդը հագեցած է թվում այդ պատմությամբ։

Ցուցափեղկի մի անկյունում տեսա «Շչելկունչիկ» հավաքածու: Փայտե, ներկված, ոմանք՝ ծխամորճով, ոմանք՝ սրով։ Նրանք կանգնած էին կարծես պատրաստ պատմելու իրենց հեքիաթները: Նայեք այս Մարդուկ-ջարդուկներին. պարզապես ցանկություն է առաջանում դրանք դնել տոնածառի տակ, որպեսզի իրենք էլ դառնան ձեր տոնի մի մասը:

Իսկ դրա կողքին խորհրդային շրջանի տոնածառի զարդեր են՝ ապակե փխրուն գնդիկներ, ներկված ֆիգուրներ։ Դրանց փայլը կարծես տանում է այն տարիները, երբ Ամանորը կախարդական էր: Պատկերացրեք՝ այս խաղալիքներով զարդարված ձեր տոնածառը կենդանանում է ձեր սիրելի Ամանորյա երգերի հնչյունների ներքո:
Բայց սա դեռ ամենը չէ: Մեկ այլ ցուցափեղկի վրա կային ժամացույցներ՝ ոսկե, մարգարտյա, նրբաճաշակ։ Այս ժամացույցները ոչ միայն ցույց են տալիս ժամանակը, այլեւ զարդարում են պահը:

Ահա այս ժամացույցը. ավելացրեք այն ձեր հանդերձանքին եւ ձեզ կզգաք հին վեպի հերոս:
Եվ վերջապես, ճապոնական ճենապակյա, նրբագեղ բաժակներ ու բաժակապնակներ, որոնք ցանկանում եք պահել ձեր ձեռքերում: Դրանց վրա յուրաքանչյուր մանրուք արվեստ է:

Այս ճենապակյա բաժակները կատարյալ են առավոտյան թեյի համար, երբ ամբողջ տունը դեռ քնած է:
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո