Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր՝ հունվարի 27-ին, նշում է ծննդյան 86-ամյակը։ Մաեստրոյի տարեդարձը նշանավորվեց «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսով, որի հեղինակը արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արեւշատյանն է։ Շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալների մասնակցությամբ։
Տիգրան Մանսուրյանի ու նրա արվեստի մասին շատ է խոսվել, սակայն սա մաեստրոյի մասին առաջին մենագրությունն է, որի շուրջ հեղինակն սկսել է աշխատել 2022 թ-ից։

«Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը միշտ բավական մեծ է եղել, բայց որքան էլ զարմանալի թվա, առ այսօր նրա մասին մի ամբողջ մենագրություն գրված չի եղել։ Եղել են բազմաթիվ անդրադարձներ, հոդվածներ, հաղորդումներ, սակայն սա առաջին մենագրությունն է, որտեղ ես ձգտել եմ հնարավորինս ընդգրկուն կերպով ներկայացնել նրա ողջ ստեղծագործությունը ըստ ժանրերի»,-նշեց Աննա Արեւշատյանը։

Գիրքը բաղկացած է 9 գլուխներից, առաջինը կենսագրական է, մինչդեռ հաջորդող 8 գլուխները բաժանված են ըստ ժանրերի՝ կինոերաժշտությունից մինչեւ գեղարվեստական մոտեցումներ։
«Գրելու ընթացքում մշտապես կապի մեջ ենք եղել Մանսուրյանի հետ, եւ դա անմոռանալի փորձ էր, թեեւ ես նրան շատ վաղուց եմ ճանաչել՝ դեռեւս Կոնսերվատորիայում ուսանելուս տարիներից, եղել եմ նրա ուսանողը։ Գրքի ստեղծման ընթացքում պարբերաբար հանդիպել ենք, զրուցել, շփվել, եւ ես շատ շնորհակալ եմ իրեն՝ եւ տրամադրած ժամանակի եւ նյութերի համար»։

Արեւշատյանը նշում է՝ թեեւ հայրենիքում Մանսուրյանն առավել ճանաչված է իր կինոերաժշտությամբ, արտերկրում կոմպոզիտորին մեծ ճանաչում են բերել իր ակադեմիական ստեղծագործությունները։
Գիրքն առայժմ հասանելի չէ գրախանութներում, բայց հեղինակը հույս ունի՝ շուտով այն կհանվի վաճառքի։
Մանսուրյանի մասին այսօր բազմաթիվ դրական խոսքեր հնչեցին, մաեստրոն ստացավ ինչպես ծննդյան, այնպես էլ իրեն նվիրված գրքի շնորհանդեսի շնորհավորանքներ, ինքն էլ իր հերթին հիացական ու շնորհակալական խոսքեր արտահայտեց բոլորին՝ լավ խոսքերի ու իր ստեղծագործական ուղու վերաբերյալ մենագրությունը հնարավոր դարձնելու համար։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային