«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Գրեմմիի» պրոդյուսերը խոսել է Բիանկա Սենսորիի մերկ հագուստի ընտրության մասին

13:23, 6 փետրվարի

«Գրեմմի» մրցանակաբաշխության պրոդյուսերներից մեկը քննարկել է Քանյե Ուեսթի եւ Բիանկա Սենսորիի  սկանդալային տեսքի մասին, որով զույգը ներկայացել էր կիրակի օրը տեղի ունեցած մրցանակաբաշխությանը, գրում է Daily Mail-ը։

47-ամյա ռեփերը եւ 30-ամյա ավստրալիացի ճարտարապետը իրարանցում էին առաջացրել կարմիր գորգի վրա, երբ Բիանկան հանել էր վերարկուն՝ բացելով ամբողջովին թափանցիկ ցանցից զգեստը, որը կրել էր առանց ներքնազգեստի:

Միջադեպից հետո շատ մարդիկ կոչ էին անում, որպեսզի Քանյեին, ով, ըստ տեղեկությունների, կորցրել է 20 միլիոն դոլարի գործարք այդհնարքից հետո, եւ նրա կնոջն զրկեն այլ միջոցառումներից:

Այնուամենայնիվ, Grammy-ի գործադիր պրոդյուսեր Ռաջ Կապուրն ասում է, որ պարզ չէ՝ արդյոք զույգը խախտել է որեւէ կանոն՝ պնդելով, որ «դրես-կոդը» «յուրաքնչյուրի ընկալման հարցն է»:

Խոսելով PEOPLE-ի հետ՝ նա բացատրել է, որ «Գրեմմիի» պաշտոնական դրես-կոդը «գեղարվեստական ​​սեւ փողկապ» է, բայց հետո հավելել է. «Սակայն երաժշտական ​​ինդուստրիայում, ենթադրում եմ, որ դա պետք է յուրովի մեկաբանվի»:

Ռաջն այնուհետեւ պարզաբանել է. «Ակնհայտ է, որ ցանկացած մեկի համար, ով իրականում հանդես է գալիս շոուում, կա «դրես կոդ», եւ մենք պետք է հավատարիմ մնանք չափանիշներին եւ գործելակերպին:

«Բայց ինչ վերաբերում է ներկաներին եւ առաջադրված թեկնածուներին, դրա մասին պետք է պատասխան տա Ձայնագրման ակադեմիան»:

Վերջնաժամկետում նախկինում նշվում էր, որ «Գրեմմին» պետք է հետեւի CBS-ի պրակտիկային, ըստ որի «հետույքն ու կանացի կուրծքը» պետք է «բավականաչափ ծածկված լինեն», եւ պետք է խուսափել թափանցիկ հագուստից, որը «հնարավոր է, որ բացահայտի կանացի կրծքի խուլերը»:

Լուսանկարը՝ Getty Images for The Recording A


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search