Մհեր Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ մեծ էկրաններ բարձրացավ «Բարի օր 2» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ՝ փետրվարի 6-ին, «Կինոմոսկվայում»: Հանդիսատեսն ականատես եղավ տաքսիստ Հենդոյի նոր արկածներին: Եթե առաջին ֆիլմում Հենդոյի համար մղձավանջային է լինում անդադար նույն ամսաթվին արթնանալը, ապա այս դեպքում նա դառնում է ճշմարտության զոհ՝ իր իսկ երազանքով: Գո՞հ է արդյոք ֆիլմի հերոսն իր ցանկությունից. այս հարցի պատասխանը կինոսերները կստանան մի շարք զավեշտալի իրադարձությունների զարգացումներից հետո:
Ֆիլմի ստեղծագործական կազմը նշում է՝ երբ նկարահանում էին «Բարի օր»-ը, չէին կարծում, որ այն պետք է ունենար երկրորդ մաս: Նրանց խոսքով՝ հանդիսատեսի դրական արձագանքը դարձավ ֆիլմի շարունակության մոտիվացիան:
«Առաջին ֆիլմը սիրվեց, միայն երեւանյան կինոթտրոններում այն 160 հազարից ավել մարդ է դիտել, շատ լավ արձագանքներ ենք ստացել թե ֆիլմի էջերում, թե Instagram-ում, մարդիկ ակնհայտ ցանկանում էին շարունակությունը տեսնել, եւ մենք, դեռ մեկ տարի չանցած, արդեն ներկայացրինք այն»,-ասում է ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նա խոստովանում է՝ կասկածներ ունեին, քանի որ «ֆիլմերի երկրորդ մասերը ռիսկային են լինում». «Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանայինք, թե ինչ է լինելու գաղափարը: Միանշանակ եկանք նրան, որ կրկին պետք է հրաշք լինի, բայց այս անգամ՝ ուրիշ: Եթե նախորդ մասը ոգեշնչված էր «Արջամկան օրը» ֆիլմից, այս անգամ որոշեցինք մերը անել: Ֆիլմը մեզ համար հայելի է, հանրության հայելին, որտեղ մենք ինքներս կանք, միշտ չէ, որ հայելին գեղեցիկն է ցույց տալիս, բայց շատ անկեղծ ու պարզ է արտացոլում մեր կյանքը»:
Նոր ֆիլմում Հենդոն երազանք է պահում, որպեսզի բոլորն իրեն միայն ճիշտը ասեն, իսկ հետո ստիպված է լինում բախվել այդ ճշմարտության հետեւանքներին: Պարզվում է՝ ճշմարտությունը հաճախ կարող է քաոսային լինել: Գլխավոր հերոսին մարմնավորող Մհեր Մխիթարյանը նշում է՝ ինքն, ի տարբերություն Հենդոյի, միշտ չէ, որ կնախընտրեր «դառը» ճշմարտությունը:
«Կլինեմ անկեղծ՝ միշտ չէ, որ կցանկանայի իմանալ ճշմարտությունը, որովհետեւ լինում են դեպքեր, երբ պատասխանը փոքր-ինչ տխրեցնող է: Իմ դեպքում ես մեծ բավականություն եմ ստանում, երբ լսում եմ իմ մասին սուտը: Իսկ հերոսները հավաքական կերպարներ են, որեւէ կոնկրետ մեկին այս դեպքում հղում չի եղել»,-հավելում է դերասանը:
Ինչպես առաջին մասում, այս ֆիլմում եւս նկարահանվել են Ռոզի Ավետիսովան, Էվա Խաչատրյանը, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Իվետա Մուկուչյանը: Դերասանական կազմին միացել է Մկրտիչ Արզումանյանը, նաեւ՝ նոր դերասաններ:
Ֆիլմն ավարտվում է առեղծվածային կերպով: Արման Սարգսյանը, որը եւս հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը, չբացառեց, որ այն եւս, գուցե, ունենա շարունակություն:
«Անկեղծ ասած՝ առաջին ֆիլմը նկարահանելիս անգամ չէինք մտածում երկրորդի մասին, բայց հաջողությունը ցույց տվեց, որ պետք էր անել երկրորդը, եւ չի բացառվում, որ լինի նաեւ երրորդը, որովհետեւ մեր կյանքում հրաշքները շատ են»,-նշեց նա:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է, սցենարի հեղինակներն են Գառնիկ Մակվեցյանը եւ Վան Գրիգորյանը։
«Բարի օր 2»-ը կարող եք դիտել Երեւանի բոլոր կինոթատրոններում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
