Ֆանտաստիկ սյուժե, ինտրիգներ ու հագեցած իրադարձություններ, որոնց հանգուցալուծումը հուզում է շատերին. խոսքը «Կինոդարանի» արդեն սիրված «Շախմատիստը» սերիալի մասին է, որի վերջին երկու սերիաների մեծ պրեմիերան կայացավ երեկ՝ «Կինոմոսկվայի» լեփ-լեցուն դահլիճում:
Անհամբեր հեռուստադիտողներ, ոգեւորված դերակատարներ, ովքեր չնայած գիտեն՝ ինչպիսի հանգուցալուծում է ունենալու սերիալը, հեռուստադիտողից ոչ պակաս հուզմունքով են սպասում դիտել վերջնական արդյունքը:
Ֆիլմը պատմում է ձախողված կարիերայով շախմատիստի մասին, որի մոտ հայտնվում է նեյրոստիմուլյատոր։ Դրա օգտագործման շնորհիվ նա գրանցում է մի շարք հաղթանակներ, սակայն շուտով հայտնվում է վտանգավոր իրադարձությունների կիզակետում:Գլխավոր հերոսին մարմնվորում է Միկա Ղափլանյանը: :
Հեռուստադիտողին ֆիլմում զարմացրեց նաեւ Հրանուշ Ավոյանը: Թեթեւ ու հումորային դերերով հայտնի դերասանուհին այս նախագծում մարմնավորում է բարդ հերոսուհու, որի շնորհիվ նորովի բացահայտվեց:
Դերասանները նշում են՝ ֆիլմում նկարահանվելու պատճառները շատ էին, բայց իրենց հատկապես գրավել են սցենարն ու աշխատանքին նվիրված անձնակազմը:
Հայկական հեռուստաշուկայում որակ եւ նորություն մտցնելը «Կինոդարանի» առաջնային նպատակներից է: Գլխավոր պրոդյուսերը նշում է՝ գաղափարն իրականացնելը հեշտ չէր, բայց այն կյանքի կոչվեց պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ:
Ֆիլմի 7-րդ սերիան արդեն հասանելի է «Կինոդարանում», 8-րդը կտեղադրվի շուտով, սակայն անհամբեր հեռուստադիտողներից շատերը ոգեւորությամբ էին եկել «Կինոմոսկվա» սիրելի դերասանների հետ դիտելու եզրափակիչ սերիաները:
Պրեմիերայի մանրամասները՝ տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 16 նոյեմբերի
Շուրջ 6000 ուղևոր, առանց հագուստի երեկույթներ և հատուկ սենյակներ․ ինչպե՞ս է կազմակերպված սվինգերների աշխարհի ամենամեծ կրուիզը22:13, 16 նոյեմբերի
Cartier-ը ոսկերչական գամերը վերածել է 4700 դոլարանոց պայուսակի. նոր Clash մոդելը մեկ շարժումով փոխում է ձևը21:21, 16 նոյեմբերի
Տոնածառ՝ ասես մանկությունից. ինչու են 2026-ին կրկին նորաձև դարձել հին խաղալիքներն ու փայլազարդերը20:30, 16 նոյեմբերի
Ինչպե՞ս են միլիարդատերերն ու թոփ-մենեջերները հանրությունից թաքցնում իրենց սիրավեպերը և ստուգում ապագա սիրելիներին19:26, 16 նոյեմբերի
Հրաժարում շքեղությունից՝ հանուն գոյատևման․ ինչո՞ւ են միլիարդատերերն ու Թոմ Հենքսը մեկնում անապատ՝ իրենց տոկունությունը փորձելու16:28, 16 նոյեմբերի
Yandex Music-ը սկսում է համագործակցել հայ արտիստների հետ․ առաջին հատուկ նախագիծը՝ Սևակ Խանաղյանի «Голоса» («Ձայներ») երգի կենդանի կատարումը օդապարիկում16:18, 16 նոյեմբերի
Սիրային կապ ավելի քան 200 տղամարդու հետ և ծխախոտ՝ մեկը մյուսի հետևից․ ո՞վ էր «Կաբարեի» իրական Սալի Բոուլզը15:23, 16 նոյեմբերի
«Նեշվիլի ամենաատելի մարզիկի կնոջը» ծաղրել են փառքի հետևից ընկնելու և ձախողված նախագծերի համար14:37, 16 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնը՝ Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդ․ դերասանին ամենախոշոր հոնորարն են առաջարկել14:14, 16 նոյեմբերի
«Ես քո հայրն եմ» տեսարանից Դարթ Վեյդերի լուսային թուրը վաճառվել է 4,9 մլն դոլարով13:28, 16 նոյեմբերի
Մեգան Ֆոքսը՝ «առնետ», Անջելինա Ջոլին՝ «գորտ». TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում12:40, 16 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ