«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Cocooning»-ը մաշկի խնամքի վերափոխիչ տեխնիկա է, որն ակտուալ է ձմռանը

16:11, 25 փետրվարի

Ձմռանը ձեր մաշկը կարող է չորանալ, անկախ նրանից, թե որքան խոնավացնող միջոցներ եք կիրառում: Օգնության կգա «cocooning»-ը (պարուրումը)` մաշկի խնամքի փոխակերպող տեխնիկա, որը դուրս է գալիս խոնավացման շրջանակից եւ կենտրոնանում է մաշկային պատնեշի վերականգնման եւ խոր սնուցման վրա:

Այս մոտեցումը ձեր մաշկը կդարձնի փափուկ, առաձգական եւ պաշտպանված: Փորձագետներ Էրիկ Նիցելը եւ Փուջա Ռամբիան Hypebae-ին պատմել են այս հայտնի տեխնիկայի առավելությունների մասին:

Ինչպե՞ս անցնել cocooning միջամտության

Ինչի՞ց պետք է սկսել: «Լավ կանոնը հետեւյալն է. ամենաբարակից մինչեւ ամենահաստը, եւ միշտ սկսեք մանրակրկիտ մաքրումից»,- խորհուրդ է տվել Նիցելը:

Cocooning-ի առաջին օգտագործողների համար երկու փորձագետներն էլ խորհուրդ են տալիս սկսել դանդաղ: «Սկսեք պարզ խոնավացնող միջոցներից, ինչպիսին են տոնիկ եւ սնուցող միջոցները»,- ասել է Նիցելը: «Դանդաղ կատարեք միջամտությունը՝ շաբաթը մեկ անգամից սկսելով, եւ վերահսկեք ձեր մաշկի արձագանքը»։ Դուք կարող եք սկսել՝ ձեր ռեժիմին ավելացնելով խոնավացնող բաղադրիչներ, ինչպիսին են գիալուրոնաթթուն եւ կերամիդները: Եթե մաշկը լավ է արձագանքում, աստիճանաբար կիրառեք ավելի հարուստ խոնավացնող քսուքներ կամ յուղեր:

Շատ կարեւոր է ընտրել ճիշտ բաղադրիչներ, որպեսզի առավելագույնի հասցնեք cocooning-ի առավելությունները: «Գիալուրոնաթթուն, կերամիդները, ալոե վերան, շի յուղը եւ հագեցած յուղերը բոլորն արդյունավետ են»,- նշել է Նիցելը: Նա խորհուրդ է տվել սքվալանը ոչ ճարպոտ օկլյուզիվ շերտի համար, ցենտելան՝ գրգռվածությունը նվազեցնելու համար, եւ ռեսվերատրոլը՝ հաշվի առնելով  նրա հակատարիքային հատկությունները: Ռամբիան ընդգծել է այնպիսի բաղադրիչների անհրաժեշտությունը, որոնք խոնավացնում եւ ամրացնում են մաշկային պատնեշը, ինչպիսին են գիալուրոնաթթուն, կերամիդները եւ սքվալանը:

«Ցուրտ ամիսներին ձմռան չոր եղանակի պատճառով կարող է անհրաժեշտ լինել ավելի հաճախ զբաղվել cocooning-ով: Ավելի տաք ամիսներին ես կնվազեցնեի հաճախակիությունը՝ կախված այն բանից, թե ինչպես է զգում իրեն ձեր մաշկ»,- նշել է նա: «Եթե ձեր մաշկը չոր է կամ գրգռված, կարող եք ամեն գիշեր cocooning անել, մինչեւ որ այն այլեւս չչորանա: Աջակցության համար սովորաբար շաբաթական երկու-երեք անգամը բավական է»,- ասել է Ռամբիան:

Ինչո՞վ է cocooning-ը տարբերվում այլ մեթոդներից

Cocooning-ը առանձնանում է խոնավացման այլ մեթոդներից իր բազմաքայլ մոտեցմամբ: «Սա ավելի հավասարակշռված եւ ինտենսիվ տեխնիկա է՝ սլագինգի համեմատ, որտեղ մի քանի շերտեր քսվում են օկլյուզիվ շերտից առաջ»,- բացատրել է Նիցելը:

«Cocooning-ի օգնությամբ դուք կարող եք ավելի կրեատիվ լինել եւ բաղադրիչները հարմարեցնել ձեր հատուկ կարիքներին համապատասխան»: Ռամբիան համաձայն է այս մտքին՝ նշելով, որ թեեւ կանոնավոր խոնավացումը վերականգնում է հիդրատացիան, cocooning-ը նաեւ ամրացնում է մաշկային պատնեշը՝ թույլ տալով, որ խոնավությունն ավելի արդյունավետորեն պահպանվի:

Ձմռանը դուք պետք է ավելացնեք խոնավացնող քսուքների ավելի հաստ շերտը եւ միջոցները՝ ձեր մաշկը չոր, սառը օդից պաշտպանելու համար: Սառը եղանակը, սենյակի ջեռուցումն ու ցածր խոնավությունը հատկապես օգտակար են դարձնում cocooning-ն աշնանը եւ ձմռանը: Ամառվա ընթացքում դուք կարող եք անցնել ավելի թեթեւ գելի վրա հիմնված խոնավացնող միջոցների, որովհետեւ ավելի լավ է խուսափել ծանր օկլյուզիոն միջոցներից, որոնք կարող են խցանել մաշկի ծակոտիները:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search