«Սկզբում այդ ամենը հուզիչ էր, բայց, թվում է, ես արդեն վարժվում եմ դրան»,- շփոթահար ծիծաղելով ասում է ինձ Ջիմը, երբ կարողացա մոտենալ նրան լիքը եւ դեռ գալ շարունակող հյուրերի պատը ճեղքելով, ու մի քանի հարց տալ նրան։

Ամաչկոտ, սակավախոս տղա՝ գանգուր մազերով, արեւոտ ժպիտով եւ մեծ տաղանդով. ահա Ջիմ Հովհաննիսյանը, երիտասարդ նկարիչ, որի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Լիներ հեռու մի անկյուն» (I Wish There Were a Distant Corner), լցրել էր Panno արտ-սրահը մարդկանցով, որոնք եկել էին դիտելու նրա գործերը:

Անվանումը հնչում է գրեթե երազի պես՝ մեկուսի վայրի մասին, որտեղ կարող ես թաքնվել, անհետանալ, մտածել: Բայց եթե նայես Ջիմի նկարներին, կհասկանաս, որ նա չի թաքնվում, նա խոսում է։ Նա խոսում է գույներով, վրձնահարվածներով եւ պատկերներով, որոնք կարծես թե մտքեր են որսում կտավի վրա, որոնք չեն տեղավորվում բառերի մեջ։ Հիվանդությունը (մեջքի մկանային աթրոֆիա), որը կաշկանդում է նրա մարմինը, չի կաշկանդել նրա երեւակայությունը:

Ջիմի բոլոր գործերի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում մեկը՝ «Մեծ պայթյունը», կտավ, որը նկարվել է ամենամեծ պաստառին, որն արդեն նրան բերել է առաջին հաղթանակը մրցույթում։ Ինչո՞ւ հենց այդ նկարը: Ջիմը մի պահ քարանում է՝ հայացքը հառելով իր ստեղծագործությանը։ Նա ժպտում է ինձ, հետո նայում է նկարին։ «Թերեւս... շատ բանի մասին եմ մտածել։ Իսկ ինչո՞ւ է դուր գալիս... չգիտեմ։ Կոնկրետ գաղափար էլ չունեի սկզբում, թե ինչ նկարեմ։ Ես «ամենա»-ին եմ ձգտում միշտ»։

Նկարին մոտիկից նայելով՝ հասկանում եմ, թե ինչու է այն այդքան գրավիչ։ Նրանում ասես միահյուսված են երկու հակադիր ուժեր՝ կործանում եւ ծնունդ։ Պայթյունը միշտ կործանում է, բայց նաեւ պարունակում է նորի սկիզբ: Սուր, գրեթե ագրեսիվ հարվածները փոխանցում են ուժ, եւ միեւնույն ժամանակ նկարում կա ինչ-որ տարօրինակ ներդաշնակություն, եւ ահա մենք տեսնում ենք՝ այն քաոսը, որը կյանք է կրում իր մեջ:

Ես Ջիմին հարցնում եմ, թե որն է նրա նպատակը հիմա։ Պատասխանը վստահ է հնչում, առանց վարանելու. «Հիմա իմ նպատակն է սկսել գումար աշխատել, ես ուզում եմ ինքս ինձ iPad գնել եւ սկսել նկարել՝ դրանով գումար աշխատել»:

16-ամյա նկարչի ահա այսպիսի ազնիվ եւ հասուն նպատակ։ Ջիմը պարզապես չի երազում ապագայի մասին, նա այն կառուցում է։

Օրինակ՝ ցուցահանդեսը նաեւ դրամահավաք էր կազմակերպել Ջիմի համար. յուրաքանչյուրը կարող էր գնել արվեստի առարկա, ամսագիր կամ պարզապես ներդրում անել երիտասարդ նկարչին աջակցելու համար: Բազմաթիվ հյուրեր նվերներ էին բերել՝ հիացմունք հայտնելով նրա աշխատանքի եւ առաջ գնալու ձգտման նկատմամբ։
Բացի «Մեծ պայթյունից», հատուկ ուշադրության է արժանի 11 նկարներից բաղկացած «Խնձոր» շարքը՝ հանելուկային, հայեցակարգային։ Ինչո՞ւ խնձոր։ Գուցե որպես իմացության եւ կյանքի շրջապտույտի խորհրդանիշ։ Իսկ գուցե որպես պարզապես միրգ, որից սկսում է յուրաքանչյուր նկարիչ։

Ես հասկացա, որ Ջիմի պարագայում ամեն բան չէ, որ միանշանակ է։ Նա պարզը տեսնում է բարդի մեջ, իսկ բարդը, թվում է՝ պարզի։ Այնտեղ, որտեղ մենք փնտրում են խորքային իմաստներ, նա, գուցե, պարզապես խաղում է գույնի հետ։ Իսկ այնտեղ, որտեղ մեզ մի ինչ-որ բան ակնհայտ է թվում, նա գծերի հետեւում թաքցնում է զգացումների ու խորհրդածությունների մի ամբողջ տիեզերք։
Դիմանկարների մեջ, որոնք ներկայացված են ցուցահանդեսում, կա մեկը՝ ամենաարժեքավորը, թերեւս, Ջիմի մոր դիմանկարը։ Կտավ, որն ավելին է, քան պատկերը։ Դրանում կա երախտագիտություն, սեր, կապ, որն անհնար է փոխանցել բառերով։

Բայց Ջիմի աշխարհները չեն սահմանափակվում իրականությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են գործեր, որոնք ասես այլ տիեզերքների պատառիկներ լինեն, այլ աշխարհների մասեր, որտեղ նա հայտնվում է, երբ նկարում է։

Ժայռերը, որոնք մխրճվում են ամպերի մեջ, առեղծվածային քանդակները, միայնակ ճանապարհորդները անեզր ամայություններում, կիսաքանդ ջրաղացները, ձյան տակ մնացած տաճարները՝ դրանք լի են խորթ, անհայտ տարածքի մթնոլորտով, բայց եւ միաժամանակ դրանցում կա տարօրինակ նոստալգիա, ասես նկարիչը չի հորինում, այլ հիշում է այդ վայրերը։ Այս գործերը ոգեշնչված են գրքերից, ֆիլմերից, խաղերից, որոնք Ջիմը սիրում է։
Գուցե, «հեռավոր անկյունը», որի մասին նա երազում է, այն տեղը չէ, որտեղ կարելի է փախչել, այլ այն տարածքը, որտեղ նա կարող է լինել ինքն իր հետ, խոսել ազատ, առանց սահմանափակումների։ Եվ, թվում է, այդ տարածքը նա արդեն գտել է՝ արվեստում։
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա