Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ջեքի Քենեդիի «արտառոց» դիետան խմբերի է բաժանել երկրպագուներին

15:46, 12 մարտի

Ջեքի Քենեդիի «արտառոց» դիետան բաժանել է երկրպագուներին. ոմանք ծափահարում են նրա ինքնատիրապետմանը, մյուսները կասկածի են ենթարկում նրա ընտրությունը։

Տիկտոկեր Մարիսան, որը տեսանյութեր է նկարահանում «Mind of Marisa» կեղծանվամբ, մանրամասներ է ներկայացրել TikTok-ում իր 160 000 բաժանորդներին, որոնք ցնցվել են նախկին առաջին տիկնոջ «արտառոց, բայց եւ շատ խիստ» դիետայից։ Ջոն Ֆ. Քենեդու կինն աչքի է ընկել իր ձիգ կազմվածքով եւ ցնցող ոճով։

2017թ. նախկին առաջին տիկնոջ վաղեմի օգնականը՝ Քեթի Մակքեոնը, պատմել է նրա սննդային նախասիրությունների մասին իր «Jackie's Girl»-ում, որտեղ մանրամասն նկարագրվել են Քենեդիների բնակարանում նրա կյանքի 13 տարիները։

«Առավոտյան խաշած ձու եւ թեյ, ճաշին՝ կաթնաշոռ թարմ մրգերով, իսկ ընթրիքին՝ խաշած հավի կրծքամիս կամ ձուկ՝ աղցանով կամ շոգեխաշած բանջարեղենով։ Պարզ յոգուրտ, երբ մի լավ բան ուտել էիր ցանկանում»,- գրել է Քեթին։

Ջեքիի սննդակարգը ներառում էր սովորական յոգուրտ որպես նախուտեստ, մեկ չափաբաժին ձողաձուկ եւ երբեմն պաղպաղակ: Նրա սիրելի ուտեստներից մեկը խորոված կարտոֆիլն էր, սակայն Ջեքին, որը հետագայում ամուսնացավ հույն նավագնացային մագնատ Արիստոտել Օնասիսի հետ, այն ուտում էր բելուգայի խավիարով, որի մեկ կիլոգրամն արժեր 10 000 դոլար եւ մատուցվում էր մարգարտափայլ գդալով:

DailyMail.com-ը ավելի վաղ հաշվարկել էր, որ նրա սննդակարգը կազմում է օրական ընդամենը մոտ 600 կալորիա, ինչը շատ ավելի քիչ է, քան օրական 2 018 կալորիան, որն անհրաժեշտ է Ջեքիի նման կնոջը:

Այն բանից հետո, երբ Մարիսան մանրամասնել է Ջեքիի սննդակարգը, հետեւորդները բաժանվել են խմբերի. ոմանք մեղադրել են նրան «սնապարծության» մեջ, մեկը կատակել է. «Ես գիտեմ, որ այդ կինը երբեմն պարզապես Բիգ Մակ էր ուզում», իսկ մյուսը նրան անվանել է «ձանձրալի»:

Մյուսները ողջունել են նրա «խիստ» դիետան։ «Նա ճիշտ սնունդ էր ուտում, որպեսզի որոշակի տեսք պահպանի: Նա, համենայն դեպս, պաղպաղակից չի հրաժարվել»:

«Նա կարողացել է անել դա, որովհետեւ ամբողջ կյանքում մոլի ծխող էր, ինչը փակում էր նրա ախորժակը եւ նիհար մնալու հնարավորություն տալիս ողջ կյանքի ընթացքում»,- բացատրել է մեկնաբաններից մեկը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search