Bvlgari-ն բացել է աշխարհի ամենամեծ լյուքս դասի ոսկերչական իրերի արտադրության գործարանը Վալենցա հնագույն ոսկերչական թաղամասում։
Նոր գործարանը լավ մտածված, պարզեցված ռազմավարության մի մասն է, որը նույնչափ վերաբերում է ֆունկցիոնալությանն ու տեսլականին: Նպատակն է կրկնապատկել արտադրական հզորությունը մինչեւ 2029թ., ամրապնդել ստեղծագործական համագործակցությունը եւ արդիականացնել արտադրությունը, եւ թե ինչպես է Bvlgari-ն կյանքի կոչում իր ուլտրաշքեղ իրերը:
View this post on Instagram
Բացումը պարզապես վիթխարի էր։ Պանելային երկխոսությունը եւ ժապավենի կտրման արարողությունը, որը գլխավորում էր Bvlgari-ի գործադիր տնօրեն Ժան-Քրիստոֆ Բաբենը LVMH-ի ղեկավարության եւ տեղական հաստատությունների հետ միասին, նախորդել է գերժամանակակից հաստատությունում կատարված շրջայցին:
«Այսօր պատմական իրադարձություն է ոչ միայն Bvlgari-ի, այլեւ Վալենցայի տարածաշրջանի եւ ոսկերչական համաշխարհային արդյունաբերության համար»,- նշել է Ժան-Քրիստոֆը:
Խոսքը միայն ավելի շատ զարդեր արտադրելու մասին չէ: Արդիականացված հարթակը շեշտը դնում է միջդիսցիպլինար նորարարության, բազմամասնագիտական ուսուցման եւ խոր ներդրումների վրա տաղանդավոր արհեստավորների շրջանում: Ակնկալվում է, որ հաստատությունը կստեղծի ավելի քան 1 600 աշխատատեղ մինչեւ 2029թ., ներառյալ ավելի քան 500 նոր աշխատատեղեր՝ ամրապնդելով Bvlgari-ի դերը որպես ոսկերչական արդյունաբերության մշակութային ուղեցույց:
Որպես այդ ոսկե տորթի համեղ պատառիկ՝ Bvlgari-ն նաեւ ներկայացրել է համարձակ կրթական նախաձեռնություն՝ Scuola Bvlgari: Տան առաջին դպրոցը բաց է բոլորի համար, որն այժմ գտնվում է ընդարձակված համալիրում: Դպրոցը կենտրոնացած է բացառապես ոսկերչական արվեստի վրա: Scuola Bvlgari-ն նաեւ արդյունաբերության ապագան ապահովելու ռազմավարական միջոց է, որպեսզի արհեստավորների հաջորդ սերունդը աճեցվի ներսից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 16 նոյեմբերի
Շուրջ 6000 ուղևոր, առանց հագուստի երեկույթներ և հատուկ սենյակներ․ ինչպե՞ս է կազմակերպված սվինգերների աշխարհի ամենամեծ կրուիզը22:13, 16 նոյեմբերի
Cartier-ը ոսկերչական գամերը վերածել է 4700 դոլարանոց պայուսակի. նոր Clash մոդելը մեկ շարժումով փոխում է ձևը21:21, 16 նոյեմբերի
Տոնածառ՝ ասես մանկությունից. ինչու են 2026-ին կրկին նորաձև դարձել հին խաղալիքներն ու փայլազարդերը20:30, 16 նոյեմբերի
Ինչպե՞ս են միլիարդատերերն ու թոփ-մենեջերները հանրությունից թաքցնում իրենց սիրավեպերը և ստուգում ապագա սիրելիներին19:26, 16 նոյեմբերի
Հրաժարում շքեղությունից՝ հանուն գոյատևման․ ինչո՞ւ են միլիարդատերերն ու Թոմ Հենքսը մեկնում անապատ՝ իրենց տոկունությունը փորձելու16:28, 16 նոյեմբերի
Yandex Music-ը սկսում է համագործակցել հայ արտիստների հետ․ առաջին հատուկ նախագիծը՝ Սևակ Խանաղյանի «Голоса» («Ձայներ») երգի կենդանի կատարումը օդապարիկում16:18, 16 նոյեմբերի
Սիրային կապ ավելի քան 200 տղամարդու հետ և ծխախոտ՝ մեկը մյուսի հետևից․ ո՞վ էր «Կաբարեի» իրական Սալի Բոուլզը15:23, 16 նոյեմբերի
«Նեշվիլի ամենաատելի մարզիկի կնոջը» ծաղրել են փառքի հետևից ընկնելու և ձախողված նախագծերի համար14:37, 16 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնը՝ Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդ․ դերասանին ամենախոշոր հոնորարն են առաջարկել14:14, 16 նոյեմբերի
«Ես քո հայրն եմ» տեսարանից Դարթ Վեյդերի լուսային թուրը վաճառվել է 4,9 մլն դոլարով13:28, 16 նոյեմբերի
Մեգան Ֆոքսը՝ «առնետ», Անջելինա Ջոլին՝ «գորտ». TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում12:40, 16 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ