Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Երեւանում կայացավ Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերան։ Կինոմոսկվայում ֆիլմը դիտելու էին եկել ոչ միայն ստեղծագործական կազմն ու հայտնիները, այլեւ պատերազմի ականատես մարդիկ, իսկ սյուժեն անտարբեր չթողեց ոչ մեկին։
Սա իրական դեպքերի վրա հիմնված պատմություն է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած 3 ընկերների մասին։ Նրանք արիաբար կռվում են՝ պաշտպանելով հայրենի տունը, հայրենիքը։ Եվ պատերազմի դաժան թոհուբոհում նրանց օգնում է երաժշտությունը․․․
Անցնելով պատերազմի դժվարությունների միջով՝ ֆիլմի հերոսները հասնում են Բեռլին։ Ռայխստագի մոտ նրանց հնչեղ զուռնայի ու դհոլի նվագի տակ հայ զինվորները պարում են մեր հաղթական Քոչարին՝ դառնալով հաղթանակի խորհրդանիշներից մեկը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հաղթանակի գինն, իհարկե, մարդկային կորուստներն են, դաժան ապրումները, սպասումը եւ մեծ հույսը, որը չմարեց ու տվեց իր արդյունքը։
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմի պրեմիերային չէր կարողացել գալ հարգելի պատճառով․ ինչպես նշում է նրա եղբայրը՝ Ղեւոնդը, ռեժիսորը պատրաստվում է 4-րդ անգամ հայր դառնալ եւ այս օրերին կնոջ՝ Լիզա Մորյակի կողքին է։ Վերջինն, ի դեպ, եւս փոքրիկ դերակատարում ուներ ֆիլմում։
«Գաղափարը մեզ համար շատ կանխատեսելի էր, բայց չէինք հասկանում՝ ինչից սկսել։ Չէինք ցանկանում լինել կանխատեսելի, քանի որ պատերազմի մասին շատ սովետական ֆիլմեր կան, եւ մենք չէինք ցանկանում մրցակցել այդ ժապավենների հետ, քանի որ յուրաքանչյուր ֆիլմ ունի իր պատմությունը, իր դրաման, եւ այդ ֆիլմերը ստեղծողերն անուղղակիորեն կապված էին այդ իրադարձությունների հետ»,-պատմում է Ղեւոնդ Անդրեասյանը։ Նա հիշում է՝ եղբոր՝ Սարիկի հետ 2016 թ-ին էին եկել Երեւան․ այստեղ հանդիպել են Ռուբեն Ջաղինյանին, եւ երկար քննարկումներից հետո Սարիկը հասկացել էր, որ ֆիլմը պետք է լինի Հայրենական մեծ պատերազմի մասին․ «Ի վերջո, մեր պապերից 600 000 հոգի մասնակցել են դրան, եւ որքան էլ սարսափելի սա հնչի, մեր տղամարդկանցից 300 000-ը չեն վերադարձել։ Իմ երկու պապերն էլ կռվել են, մեկը անհետ կորել է, մյուսը վերադարձել է մի քանի տեղից վիրավորված։ Այսինքն, սա օտար թեմա չէ, իրականում ամենահուզիչ ու կարեւոր թեմաներից է՝ ընդհանուր հաղթանակի մասին։ Եվ մենք հիշեցինք Ռայխստագի մոտ հայտնի պարի մասին, որտեղ ինչ-որ մեկը դուդուկ է նվագում, մեկը՝ զուռնա։ Հասկանալի է, որ այդ գործիքները չէին կարող լինել Բեռլինի երաժշտական խանութներում․ դա նշանակում է, որ ինչ-որ հայեր Հայաստանից էին դրանք այնտեղ տարել։ Մենք սկսեցինք զարգացնել այդ պատմությունը եւ եկանք այն գաղափարին, որ սա պետք է լինի ֆիլմ այդ երաժիշտների մասին, որոնք իրենց գործիքներն իրենց հետ էին վերցրել։ Նրանք կարծում էին, որ ամեն բան շատ շուտ կվերջանար, բայց ինչպես գիտեք՝ պատերազմը տեւեց ավելի քան 4 տարի։ Այս ֆիլմով մենք հարգանքի տուրք մատուցեցինք մեր պապերի հիշատակին»,-հավելեց Անդրեասյանը։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ալեքսեյ Գրավիցկին եւ Սերգեյ Վոլկովը, բեմադրող օպերատորն Անատոլի Սիմչենկոն է, կոմպոզիտորներ՝ Արտաշես Անդրեասյան, Մանուկ Ղազարյան եւ Էդգար Հակոբյան, մոնտաժը՝ Գեորգի Իսահակյանի։ Սարիկ Անդրեասյանը եղբոր՝ Ղեւոնդ Անդրեասյանի եւ Ռուբեն Ջաղինյանի հետ միասին հանդիսանում է նաեւ գլխավոր պրոդյուսերը։ Իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Դավիթ Մխիթարելը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը, Պավել Պրիլուչնին, Աննա Եղոյանը, Մարջան Ավետիսյանը, Միքայել Ջանիբեկյանը, Զեփյուռ Բրուտյանը եւ այլք։
Ֆիլմը կրկնօրինակվել է հայերեն «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից՝ «S’harmony» ստուդիայում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս