Այժմ դուք կարող եք ընկղմվել Երևանի պատմության մեջ, նորովի բացահայտել ծանոթ փողոցները, շենքերը և թվացյալ հայտնի տեսարժան վայրերը՝ շնորհիվ ARARAT Երևան աուդիոուղեցույցի։ Ահա թե ինչպես է Երևանի կոնյակի գործարանը որոշել արտահայտել իր սերը և հարգանքի տուրք մատուցել Հայաստանի մայրաքաղաքին։

Հետաքրքրաշարժ երթուղու ընթացքում, որը սկսվում է Ռադիոյի տնից և ավարտվում «Ֆենիքս» բարի մոտ, ձեզ կուղեկցի լրագրող և գրող, Երևանի մասին մի քանի գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը։ Մեկ ժամ շարունակ նա պատմում է իր սիրելի քաղաքի մասին զարմանալի պատմություններ, որոնք թույլ կտան ձեզ նայել դրան բոլորովին այլ աչքերով։

«Նշված երթուղին ներառում է շենքեր և տեսարժան վայրեր, որոնց քաղաքային շրջագայությունների ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում։ Մենք փորձել ենք ներառել այն ամենը, ինչը մինչ այժմ պատշաճ կերպով չի լուսաբանվել»,-ասում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքի և մարքեթինգի տնօրեն Անուշ Համբարձումյանը՝ նշելով, որ գործարանն ինքնին ներառված չէ երթուղում։ «Մեզ համար կարևոր էր ցույց տալ Երևանը այլ կողմերից, մեր գեղեցիկ քաղաքը մեր զբոսաշրջիկներին ներկայացնելը»։ Նրա խոսքով՝ այս մշակութային նախագծի նպատակն է թույլ տալ մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ընկղմվել դրա հարուստ պատմության մեջ։ «Հուսով եմ՝ այս զբոսանքը բոլորի համար հաճելի, տաք հիշողություն կլինի»,-հավելում է նա։

«Ինձ համար սա հետաքրքիր առաջադրանք էր, ես ինքս ինձ հանձնանարություն տվեցի՝ զբոսնել Երևանում, խոսել դրա յուրաքանչյուր շենքի մասին։ Չեմ կարող ասել, որ բոլոր շենքերն եմ ուսումնասիրել։ Ես շատ ուրախ եմ կիսվել իմ գիտելիքներով թե՛ երևանցիների, թե՛ մայրաքաղաքի հյուրերի հետ, քանի որ նրանք կկարողանան տեսնել Երևանը իմ աչքերով։ Կա մի տեղ (չեմ ուզում բացահայտել բոլոր փակագծերը), որտեղ ես խնդրում եմ ձեզ օգտագործել ձեր երևակայությունը և պատկերացնել, թե ինչպիսին էր այն 100 և 50 տարի առաջ։ Մեր քաղաքում կան վայրեր, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, բայց պատկերացում չունենք, թե ինչ նշանակություն ունեն դրանք և ինչ հետաքրքիր պատմություն է թաքնված դրանց հետևում... Օրինակ՝ գիտե՞ք ամեն ինչ Չարենցի հուշարձանի կամ Մաշտոցի և Սայաթ Նովայի խաչմերուկում գտնվող «Արարատ տրաստի» աշխատակիցների շենքի և դրա բնակիչների մասին... Եվ նման պատմություններ շատ կան», - նշեց Մարկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը Երևանը նկարագրում է երկու բառով՝ «Իմ քաղաքը»։

Աուդիոուղեցույցը հասանելի է հայերենով, ռուսերենով և անգլերենով՝ https://yerevanguide.araratbrandy.com/ կայքում։ Սա հետաքրքրաշարժ ճանապարհորդություն է զարմանալի քաղաքով, որի ավարտին ձեզ անակնկալ է սպասվում «Ֆենիքս» բարում։

Դրախտային վայր
Շարունակելով Երևանի զբոսանքների և հայտնագործությունների թեման՝ ARARAT թանգարանում բացվել է 18-րդ դարից մինչև մեր օրերը Երևան քաղաքի քարտեզների ժամանակավոր ցուցահանդեսը։ Մարկ Գրիգորյանի խոսքով՝ ցուցահանդեսի գաղափարը ծնվել է Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությամբ, ինչի արդյունքում հրատարակվել է Արմինե Սարգսյանի հետ համատեղ գիրքը՝ «Երևանը քարտեզներում. 17-21 դարեր»։ «Մեզ հաջողվեց հավաքել Երևանի քարտեզներ՝ սկսած 17-րդ դարից։ Ահա դրանցից մի քանիսի պատճենները... Ես նաև կցանկանայի, որ այս քարտեզները կախված լինեին երևանցիների տներում, որպեսզի նրանք տեսնեին, թե ինչպիսին էր մեր քաղաքը»։

Խոսելով քաղաքի իր սիրելի քարտեզներից մեկի մասին, որը թվագրվում է 1722 թվականին, Գրիգորյանն ասաց, որ այդ ժամանակ հոլանդացի ճանապարհորդ Անտուան Օգյուստեն Կալմեն դրախտ է տեղադրել Երևանի տեղում։ «Նայե՛ք, ահա Վանա, Ուրմիա, Սևան լճերը, ահա Արարատյան սարահարթը, և ահա դրախտը՝ հենց Երևանի տեղում»,-նշում է Գրիգորյանը՝ մատնացույց անելով քարտեզը։ Նրա խոսքով՝ սա մեծ նշանակություն ունի։ «Իմ կարծիքով, մեզ պետք է անընդհատ հիշեցնել, որ մենք ապրում ենք երկնային վայրում, և մենք պետք է արժանի լինենք դրան»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:07, 20 սեպտեմբերի
«Աշտարակ 2». Հիմարությունը քաջության քողի ներքո14:13, 20 սեպտեմբերի
Սեքսի մասին ամենասկանդալային գրքերը12:36, 20 սեպտեմբերի
Մայրցամաքի մյուս ծայրում. Արտասահմանյան գրողները՝ Հայաստանի մասին10:30, 20 սեպտեմբերի

09:00, 20 սեպտեմբերի
Հորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվական19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»15:16, 19 սեպտեմբերի
Մատանի, հակաբեղմնավորիչներ և կպչուն հաղորդագրություններ. Քիմ Քարդաշյանին հաջողվել է պաշտպանություն ստանալ իր չորս երեխաների համար14:27, 19 սեպտեմբերի
Կնոջից՝ կրկին տղամարդ. ռեալիթի շոուի աստղը որոշել է կրկին տղամարդ դառնալ