Le Petit Chef-ը՝ կրկին Երևանում: Աշխարհի ամենափոքրիկ խոհարարն առաջին անգամ Հայաստանում իր շոուն ներկայացրեց անցած տարի՝ Armenia Marriot հյուրանոցում, և այնքան գոհ մնաց հյուրընկալությունից, որ այս տարի որոշեց իր հետ բերել նաև ընկերներին՝ Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից ու Ճապոնիայից:
Le Petit Chef-ն աշխարհում վաղուց հայտնի ձևաչափ է. Ավելի քան տասը տարի առաջ Բելգիայում ձևավորված զարմանահրաշ շոուն ժամանակի ընթացքում տարածում գտավ աշխարհի մի շարք մեծ քաղաքներում:
«Այնքան լավ արձագանքներ ենք ստացել անցած տարվանից: Ես երկու փոքրիկ երեխա ունեմ, և նրանք շատ տարբեր վայրերում են ճաշել, բայց հրաշալի էր տեսնել նրանց ուրախ դեմքերը, երբ նրանք վայելում էին այս ինտերակտիվ շոուն. երբ համտեսնում ես համեղ խորտիկներ ու տեսնում ռեստորանի մյուս հյուրերի գոհ ժպիտները, դա, իսկապես, հիասքանչ է»,-նշում է Իվո Վան Դայկը՝ Armenia Marriott Hotel Yerevan-ի գլխավոր մենեջերը:
Իսկ Armenia Marriot-ում կրկին գաստրոնոմիկ շոու է. հյուրերն անցնում են յուրահատուկ 3D ճանապարհորդության միջով՝ հենց իրենց ափսեների վրա հետևելով նրբահամ ուտեստների պատրաստման գործընթացին ու խոհարարների զվարճալի արկածներին: Բայց այս անգամ թե հյուրերին, թե խոհարարներին սպասվում էր նոր փորձառություն.
«Կարծում եմ՝ առանձնահատուկ է այն, որ Le Petit Chef-ը բերել է իր ընկերներին՝ աշխարհի տարբեր երկրներից, ինչը կրկին յուրահատուկ խոհարարական փորձառություն է՝ 4 տարբեր փուլերով, 4 տարբեր ազգային ուտեստներով: Իսկ ամենազվարճալին այն է, որ նրանք իրականում մասնակցում են խոհարարական մրցույթի, իսկ հյուրերը, որոնք վայելում են այս փորձառությունը, վերջում որոշում են, թե որն էր լավագույն ուտեստը, և, ըստ այդմ, որ խոհարարն է դառնում հաղթող»,-ասում է հյուրանոցի սննդի և խմիչքների գծով տնօրեն Պիմ վան հետ Ռևեն:
Մինչ ընթրիքը կմատուցվի, հյուրերը, որոնց թվում են հայտնիներ ու ինֆլուենսերներ, փորձում են կռահել՝ ինչ ներկայացում է սպասվում իրենց: Շատերը հստակ ակնկալիքներով են եկել գաստրոնոմիկ շոուին, բայց բոլորն էլ վստահ են, որ վերջում տպավորված են գնալու տուն. չէ՞ որ, այդպես են ավարտվում Le Petit Chef-ի բոլոր շոուները:
Ճանապարհորդությունը սկսված է. Իսպանիայից մինչև Իտալիա, Ֆրանսիայից մինչև Ճապոնիա: Հյուրերին մատուցվում է ազգային ուտեստների բազմազանություն՝ իրենց հատուկ շոուներով, որոնք և զարմացնում են, և հիացնում, և զվարճացնում:
Յուրաքանչյուր ներկայացումից հետո Armenia Marriot-ի պրոֆեսիոնալ թիմը մատուցում է արդեն պատրաստի ուտեստը՝ խոհարարական ներկայացման գլխավոր «հերոսին»: Սակայն այստեղ չկա միանշանակ հաղթող. կարծիքները տարբեր են, տպավորությունները՝ նույնը. Le Petit Chef-ը ինքնատիպ փորձառություն է, որը պետք է անձամբ զգալ։
Երեկոյի ընթացքում հաղթող, այնուամենայնիվ, եղավ. Armenia Marriot-ը անակնկալ էր պատրաստել հյուրերի համար. նրանցից յուրաքանչյուրը մասնակցեց վիճակահանության, իսկ հաթողը ստացավ հնարավորություն՝ մեկ գիշեր անցկացնել հյուրանոցի նորացված սենյակներից մեկում:
«Հրաշալի է, որ մենք կարողացանք կազմակերպել ևս մեկ խոհարարական փորձ Երևանում, հատկապես, որ այս ժամանակաշրջանն էլ մեզ համար հատուկ է, քանի որ մենք մի շարք մեծ փոփոխություններով ենք անցնում: Շաբաթներ առաջ մենք ներկայացրինք մեր նոր սենյակները՝ մեր այցեքարտը դարձած պատշգամբներով, որոնք արդեն վայելում են մեր հյուրերը»,-հավելում է Պիմ վան հետ Ռևեն:
Le Petit Chef-ի և ընկերների զարմանահրաշ արկածների ու բեմադրության ականատեսը Երևանում կարող եք դառնալ բացառապես Armenia Marrtiot հյուրանոցում: Ի դեպ, փոքրիկ խոհարարը հատուկ ներկայացում է պատրաստել նաև երեխաների համար: Բոլոր մանրամասներին ծանոթացեք lepetitchef.com կայքում:
Իսկ միջոցառման ամենահետաքրքիր դրվագները կարող եք դիտել NEWS.am STYLE-ի ֆոտո և վիդեո ռեպորտաժներում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին10:34, 27 հոկտեմբերի
Ռոբ Քարդաշյանը արձագանքել է իր վերջին հազվագյուտ լուսանկարներին, որոնք տարածվել են համացանցում. «Խելագարի տեսք ունեմ»10:01, 27 հոկտեմբերի
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին». Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի կողմից մրցանակ ստանալու մասին09:00, 27 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև21:19, 26 հոկտեմբերի
«Նա շատ է վախենում նրանից». Օքսանա Սամոիլովան հրաժարվել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմ՝ իրենց տանը տեղի ունեցած կրակոցներից հետո20:30, 26 հոկտեմբերի
Նյու Յորքում 89,000 դոլար արժողությամբ ռոբոտը սովորում է շփվել մարդկանց հետ, որպեսզի ապագայում կարողանա դայակ դառնալ19:06, 26 հոկտեմբերի
«Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը». Նիքի Մինաժը զարմացրել է՝ Թրամփի կողքին հայտնվելով