Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս օրերին Կաննում է, որտեղ հնարավորություն է ստացել ներկայացնելու իր առաջիկա ֆիլմը, որը, նրա խոսքով, պատրաստ կլինի այս աշնանը: Ֆիլմը ներկայացնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը եւ կոչվում է «Մի սպանիր»: Սցենարի շուրջ Ելենան այս անգամ եւս համագործակցել է Անահիտ Մխիթարյանի հետ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ռեժիսորը մանրամասներ է հայտնել Կաննում գտնվելու եւ առաջիկա ֆիլմի ստեղծման ո ժւ գաղափարի մասին։ «Կաննում հանդիպումներ ունեցա տարբեր կինոգործիչների հետ եւ ծանոթացա այն բոլոր փառատոններին, որոնց շրջանակում կներկայացվի «Մի սպանիր»-ը:

Այս ֆիլմն ինձ համար առանձնահատուկ է, որովհետև չափազանց ուժեղ ասելիք ունի, որը կարծում եմ կհասնի յուրաքանչյուրի սրտին եւ մտածելու տեղիք կտա: Ֆիլմը ներկայացնելու է հայկական իրականությունը, որտեղ երբեմն դեռ չծնված կյանքերին զրկում են ապրելու իրավունքից: Սեռը դառավճիռ չէ և մեծ օրհնություն է ընտանիքում ունենալ դուտսր. հենց այս գիտակցությունն է, որ ցանկանում ենք արթնացնել յուրաքանչյուրի մոտ»,-ընդգծեց Ելենա Աևշակյանը։ Նրա խոսքով՝ հասարակությունը եւ, հատկապես, կանայք, բավականաչափ տեղեկացված չեն արհեստական ընդհատումների հետեւանքների մասին, թե՛ կնոջ առողջության, թե սոցիալ-հոգեբանական տեսանկյունից: «Հաճախ կանայք այդ որոշումն ինքնուրույն չեն կայացնում: Նրանք այդ քայլին են դիմում ընտանիքի անդամների ճնշումների ներքո: Ֆիլմը անդրադառնում է այս երեւույթի բոլոր կողմերին եւ խորքային ներկայացնում բացասական հետեւանքները»:

Արշակյանի նոր նախագիծը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ աշխատանք է։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը խոսելով թեմայի շուրջ՝ հավելում է․

«Նիդերլանդների կառավարության առաջնահերթություններից է կանանց իրավունքները, սոցիալ-տնտեսական ինտեգրումը եւ հավասար իրավունքների հիմնահարցերը: ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանությունը տարբեր ծրագրեր է իրականացնում ուղղված այս հիմնախնդիրների լուծմանը՝ կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանը, բռնության դեմ պայքարին եւ վերարտադրողական առողջության իրավունքների պաշտպանությանը: Տարբեր շահառուների հետ խոսելով եւ ունենալով խորքային քննարկումներ, ցավով արձանագրել ենք, որ Հայաստանուն շատ են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Խնդիրն ակնհայտ է հատկապես մարզային բնակավայրերում: Անձամբ մտահոգված լինելով այս խնդրով, սկսեցի տարբերակներ մշակել, թե ինչ միջոցառումներով է հնարավոր պայքարել այս արատավոր երեւույթի դեմ: Ոչ սեմինարները, ոչ էլ իրազեկման արշավները չէին ունենա այն ազդեցությունը, որքան հուզիչ ֆիլմը, որի հերոսներից յուրաքանչյուրի կերպարը վերցված է իրականությունից»:
Նրա խոսքով՝ այս ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրի դերում կարող է հայտվել մեզանից յուրաքանչյուրը,-«Պարզապես միշտ կարելի է կատարել ճիշտ ընտրություն՝ ամեն ինչից վեր դասելով մարդկային կյանքը: «Մի սպանիր» ֆիլմը կանխարգելիչ ազդակ է, երիտասարդները, ավագ սերունդը կարող են հենց իրենց տեսնել այս ֆիլմում եւ փորձեն ավելի ճիշտ որոշումներ կայացնել հետագա կյանքի համար»,-շեշտեց նա։
Ինչպես նշում է ստեղծագործական կազմը՝ ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է