Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է։ «Miss Yerevan Production»-ը, որին է պատկանում մրցույթում Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքը, պարբերաբար թարմացնումներ է հրապարակում մրցույթին Հայաստանի մասնակցությունից։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանն այս շաբաթ նաեւ իր ուղերձն է հղել աշխարհին՝ խոսելով խաղաղության մասին իր կարեւոր հաղորդագրության, Հայաստանում տեղի ունեցած պատերազմի ու դրա հետեւանքով ընկերների կորստի մասին։ Թեմայի շուրջ խոսելիս Ադրինեն չի կարողացել զսպել արցունքները։ Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից եւ տեւելու է մինչեւ մայիսի 31-ը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Եվրատեսիլ 2025»-ն արդեն անցյալում է, բայց Հայաստանի պատվիրակ Պարգի կինը՝ Նանա Վարդանյանը, շարունակում է հետաքրքիր հոլովակներ ներկայացնել մրցույթի ետնաբեմից։ Նա հումորային տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս մրցույթից դուրս մնացած ամենախենթ պահերը։ «Hunger Eurovision S1S1 coming soon»,-հրապարակումը մակագրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Կաննում ավարտվեց հեղինակավոր կինոփառատոնը, որի կարմիր գորգին փայլեցին նաեւ հայերը։ Փառատոնից հրապարակումներով են կիսվել դերասանուհի Սաթենիկ Հազարյանն ու կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։ Իսկ ռեժիսոր Ելենա Արշակյանը Կաննի կինոշուկայում ներկայացրել է իր առաջիկա ֆիլմի գաղափարը, որը բարձրացնում է սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդիրը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ամերիկաբնակ հայտնի հայ ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ Երեւան էր ժամանել. ռեփերի մենեջեր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ նրա մոտ սրտի ցավ եւ ծակոցներ են եղել: Երգիչն անմիջապես տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլիթ Գալստյանը նշել է, որ երգչի վիրահատությունը լավ է անցել եւ նա իրեն արդեն լավ է զգում:
Հանրապետության մի շարք դպրոցներում հնչեց Վերջին զանգը։ Դպրոցական զանգը վերջին անգամ հնչեց նաեւ դերասան Ալեքսանդր Արզումանյանի համար:
Ալեքսանդրի ավարտական օրվա տեսանյութերից ու լուսանկարներից մի քանիսը հայտնվել են նրա ինստագրամյան էջի «սթորի» բաժնում:
Երգչուհի Նանուլն ավարտել է Միջին դպրոցը եւ ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել, թե ինչպես է պատրաստվել արարողությանը, ինչ հագուստ է ընտրել ու ինչպես է անցել այն:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհու մայրը՝ պարուհի, «Ամարաս» համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, եւս տեսանյութով շնորհավորել է դստերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը