Մայամի Բիչի շքեղ Papi Steak ռեստորանը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում՝ ներկայացնելով… 33 հազար դոլար արժողությամբ կոկտեյլ: Բայց դա այնքան էլ պարզ չէ. ըմպելիքը մատուցվում է ոչ թե բաժակի, այլ Hermès Birkin-ի խորհրդանշական պայուսակի մեջ, եւ այն ներառված է արժեքում:
@mister.lewis $33,000 Drink @Papi Steak ♬ original sound - Mister Lewis
Mister Lewis կոնտենտ կրեատորը տեսանյութ է հրապարակել՝ մատուցողին հարցնելով, թե որն է ճաշացանկի ամենաթանկ խմիչքը: Պատասխանը՝ «It’s Not a Bag, It’s a Cocktail» անվանմամբ կոկտեյլը, ցնցում է առաջացրել:
Բաղադրությունը՝ Belvedere 10 Vodka գրեյպֆրուտի յուղի հիման վրա, Lillet Blanc եւ դեղձի գարնիր խավիարի նախուտեստով: Կոկտեյլն ինքը, առանց պայուսակի, արժե 150 դոլար, եւ համեստ է Birkin-ով 33 հազար դոլար արժողությամբ տարբերակի համեմատ:
Համացանցի օգտատերերը շտապել են նշել, որ սա կարող է լինել «Birkin ձեռք բերելու ամենահեշտ ձեւը»: Hermès-ի պայուսակները կուլտային ապրանք են, որը հասանելի է միայն ապրանքանիշի մշտական հաճախորդ մի քանի ընտրյալների համար:
Բութիկից Birkin գնելու հնարավորություն ստանալու համար շատերը հազարավոր դոլարներ են ծախսում Hermès-ի այլ ապրանքների վրա: Սակայն համացանցում քիչ թերահավատներ չեն եղել։ Որոշ մարդիկ կարծում են, որ տեսանյութը կեղծ է. «Պայուսակի վրա անգամ Hermès լոգոտիպը չկա»,- նշել է մեկնաբանողներից մեկը։
Չնայած կասկածներին՝ գաղափարը վիրուսային է դարձել. լյուքս պայուսակն ստանալու համար ալկոհոլ պատվիրելը շատերը համարել են ոչ թե հիմարություն, այլ խորամանկ լայֆհակ։ Չէ՞ որ երկրորդային շուկայում Birkin-ի գինն սկսվում է 28 հազար դոլարից եւ հեշտությամբ գերազանցում է 100 հազար դոլարը՝ կախված մոդելից եւ պատրաստման նյութից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:27, 6 հոկտեմբերի
Լորեն Սանչեսի աչքը Սպիտակ տան վրա է. Ջեֆ Բեզոսի կինը երազում է դառնալ Միացյալ Նահանգների առաջին տիկին09:00, 6 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի
