2025 թվականի մայիսին Հայաստանը պատվով ներկայացավ Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում՝ դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։
Հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել էր Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ դեսպան Սերոբ Բեջանյանի և նրա տիկին Աննա Հասմիկյանի ջանքերով ու աջակցությամբ։
Միջոցառման կազմակերպիչը՝ Ինդոնեզիայի ճանաչված մոդել և դիզայներ Պոպի Դարսոնոն, նորաձևության շաբաթը վերածել էր բեմահարթակի, որտեղ համադրվում էին տարբեր ազգերի մշակույթներն ու նորաձեւության միտումները։ Հայաստանը ներկայացավ բարձր մակարդակով՝ արժանանալով բազմաթիվ մասնակիցների և հյուրերի հիացմունքին։

Հայկական կողմը ներկայացնում էին երեք բրենդ՝ ստեղծված «Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից
Tarazart (Լիլիթ Մելիքյան)
Dzzec (Հայկուհի Կարապետյան)
Atelier+374 (Անգելինա Քամալյան)
Այս երեք բրենդները ոչ միայն ներկայացրին հայկական ազգային տարազի ժամանակակից մեկնաբանությունները, այլև համադրեցին արմատական մշակույթն ու նորաձևության լեզուն՝ արժանանալով Ինդոնեզիայի և այլ երկրների դիզայներների բարձր գնահատականին։
Շաբաթվա ընթացքում գործում էր հատուկ հայկական տաղավար, որտեղ ներկայացված էին հայ վարպետների աշխատանքները՝ ձեռագործ պարագաներ, արհեստագործական արտադրանք, ազգային ոճով աքսեսուարներ և գեղարվեստական լուծումներով մոդելային նմուշներ։ Այցելուներն ունեին հնարավորություն անմիջական շփման հայ դիզայներների հետ, ձեռք բերելու հայկական մշակույթով ներշնչված ստեղծագործություններ և բացահայտելու մեր մշակութային արժեքները։

Ինդոնեզիա այցի շրջանակում տեղի ունեցան մի շարք մշակութային ու կրթական միջոցառումներ՝ կազմակերպված տիկին Աննա Հասմիկյանի նախաձեռնությամբ։ Կարևոր իրադարձություններից էր բատիկի վարպետության դասընթացը, որին մասնակցեցին 30-ից ավել դեսպանների տիկնայք և ազդեցիկ կանայք։ Մասնակիցները ծանոթացան հայկական նախշերին, կիրառեցին հայկական հնագույն դաջազարդման տեխնիկան, քննարկեցին մշակութային ժառանգության պահպանության հարցեր, կրթության կարևորությունը և կանանց դերակատարությունը տարբեր ոլորտներում։ Վարպետության դասի ավարտին կազմակերպվել էր վիկտորինա Հայաստանի մասին, որի ընթացքում խաղարկվեցին ազգային ոգով պատրաստված նվերներ։
Նախաձեռնության շրջանակում հայկական պատվիրակությունը այցելեց բատիկի թանգարան, երիտասարդ դիզայներները՝ իրենց ուսուցչի ուղեկցությամբ, անցկացրեցին համատեղ ուսուցողական սեմինար, ծանոթացան տեղական վարպետների աշխատանքին և փոխանակեցին փորձառություն։
Լիլիթ Մելիքյանը, ով հանդիսանում է Tarazart բրենդի հիմնադիր ու «Տերյան մշակութային կենտրոն»-ի ղեկավար, նշեց․
«Ինդոնեզիայում հայկական մշակույթի ներկայացումը նոր էջ էր մեր միջազգային պատմության մեջ։ Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել այդքան մեծ սիրով ու ջերմությամբ ընդունող երկրի առաջ»։
Միջոցառման իրականացմանը աջակցել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հովնանյան հիմնադրամը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են