Կա կարծիք, որ սիրած գինին ոչ միայն ճաշակի հարց է, այլև ինչ-որ չափով ձեր բնավորության և այլ նախասիրությունների հայելին է։ 2019 թվականին Օքսֆորդի հետազոտողներն իսկապես պարզել են, որ գինու տեսակը, որն ընտրում է մարդը շփման սկզբում, կարող է շատ բան պատմել նրա փոխգործակցության ոճի, վստահության մակարդակի և նույնիսկ զգացմունքային բացության մասին։ Սրան գումարեք սոմելյեների դիտարկումները, Եվրոպայում և ԱՄՆ-ում սպառողների հարցումները, և կստացվի զարմանալիորեն ճշգրիտ պատկեր։
Կարմիր գինի․ դուք արտաքուստ զուսպ եք, ներքուստ՝ հագեցած
Ըստ Wine Intelligence-ի տվյալների, կարմիր գինի խմողներն ավելի հաճախ իրենց բնութագրում են որպես ավելի հանգիստ, խոհուն և շփման խորության վրա կենտրոնացած մարդիկ։ Նրանք հակված չեն հախուռն որոշումների, կարողանում են ուշադիր և նպատակասլաց լինել։
Դուք նախընտրում եք հասկանալ մարդկանց, ոչ թե պարզապես լսել։ Հարաբերություններում դուք կարողանում եք սպասել, լսել, դիտարկել։ Եվ երբ «գինին բացվում է»՝ դուք ևս բացվում եք։
Սպիտակ գինի․ դուք գնահատում եք պարզությունը, բայց կարողանում եք զարմացնել
Կոռնելի համալսարանի հոգեբանները հետաքրքիր կապ են հայտնաբերել․ թթվաշ համեր նախընտրող մարդիկ ավելի հաճախ ցուցաբերում են ինտելեկտուալ բացություն և փորձարկումների հակվածություն, հատկապես սոցիալական ոլորտում։
Եթե դուք ընտրում եք սպիտակ գինի, հավանաբար, ձեր սրտով են համի մաքրությունն ու թեթևության զգացողությունը։ Բայց այս թեթևության մեջ հաճախ թաքնված է ոչ պարզ կառուցվածք։ Շփման մեջ դուք թափանցիկ եք, բայց ոչ պարզունակ։ Դուք կարողանում եք զգալ և կիսվել զգացողություններով ճշգրիտ, չափավորված և իսկապես անկեղծ։
Վարդագույն գինի․ դուք զգում եք կայունության համը և գնահատում անձնական ծեսերը
Ըստ Wine Market Council-ի, վարդագույն գինի ավելի հաճախ ընտրում են մարդիկ, որոնց համար այն ինքնախնամքի ծեսի մի մասն է՝ ապերիտիվ աշխատանքից հետո, անշտապ երեկո, «դանդաղ դառնալու» սեփական միջոցը։
Դուք քաոսի կողմնակից չեք, ձեզ համար կարևոր է հավասարակշռությունը։ Հարաբերություններում՝ զգայունություն, հանգստություն և կանխատեսելիություն՝ առանց ձանձրույթի։ Հարմարավետություն, որը բառեր չի պահանջում։ Ձեզ հետ հեշտ է, բայց ոչ անմիտ։ Դուք ստեղծում եք անվտանգություն, որտեղ ուզում ես մնալ ավելի երկար, քան նախատեսել էիր։
Փրփրուն գինի․ դուք կոնտրաստային եք՝ թեթևություն և էմպաթիա
Ըստ Drinkaware UK-ի հարցման, փրփրուն գինի օգտագործողները հաճախ իրենց բնութագրում են որպես բարձր զգացմունքային զգայունություն ունեցող մարդիկ․ նրանք որսում են ուրիշների տրամադրությունը և կարողանում են արագ հարմարվել։
Ամենայն հավանականությամբ, դուք ինտուիտիվ եք և շատ ճշգրիտ եք զգում, թե երբ է պետք ներս մտնել, և երբ՝ անհետանալ։ Դուք մթնոլորտի մարդ եք։ Թեթև ֆլիրտ, սեղանի շուրջ ծիծաղ, նուրբ ինտոնացիա։ Դրա հետ մեկտեղ դուք ունեք ներքին ռիթմ և վստահություն, որոնք միշտ չէ, որ նկատելի են առաջին հայացքից, բայց զգացվում են շփման ընթացքում։
Նարնջագույն գինի․ դուք ապրում եք մարմնական զգացողություններով՝ համի, բույրի, հպման միջոցով
Ըստ California Wine Institute-ի հետազոտությունների, skin-contact (նարնջագույն) գինիների սիրահարներն ունեն ֆակտուրաների և հոտերի ավելի զարգացած ընկալում, ինչպես նաև ավելի հաճախ են հետաքրքրվում բնականությամբ և զգայական խորությամբ։
Դուք կողմնակից եք շփման, որը զգացվում է մարմնով, ոչ միայն բառերով։ Ուշադրությունը լույսի, ջերմաստիճանի, շնչառության նկատմամբ ավելորդություն չէ, այլ ուրիշի հետ լինելու ձեր եղանակի մի մասն է։ Դուք չեք վախենում փորձարկումներից, բայց ոչ շոուի, այլ իրական զգացողության համար։
Նատուրալ գինի․ դուք ընտրում եք իրականը, ոչ թե «իդեալականը»
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտության մեջ ասվում է, որ նատուրալ գինիների կողմնակիցները ցուցաբերում են զգայական վստահության բարձր մակարդակ. նրանք հավատում են իրենց մարմնին, ոչ թե նորաձևությանը։
Եթե սա ձեր մասին է, ուրեմն դուք հակված չեք զտել զգացմունքները։ Երբեմն կարող եք կտրուկ լինել, ինչպես նստվածքով գինու առաջին կումը, բայց միշտ՝ ազնիվ։ Դուք չեք անում «ինչպես ընդունված է», դուք անում եք «ինչպես զգում եք»։ Եվ դա հարգանք է առաջացնում։ Կամ կախվածություն։
Նկարագրությունների մի մասը հիմնված է բաց հետազոտությունների, մյուս մասը՝ գինու փորձագետների և մարքեթոլոգների դիտարկումների վրա, որոնք տարիներ շարունակ ուսումնասիրում են սպառողական վարքագիծը և ընտրության զգացմունքային օրինաչափությունները։ Սա խիստ ախտորոշում չէ, բայց ճշգրիտ հայելի է։ Եվ եթե դուք ձեզ գտաք այստեղ, սա զուգադիպություն չէ, պարզապես գավաթը մի փոքր ավելին ասաց, քան դուք սպասում էիք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև21:19, 26 հոկտեմբերի
«Նա շատ է վախենում նրանից». Օքսանա Սամոիլովան հրաժարվել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմ՝ իրենց տանը տեղի ունեցած կրակոցներից հետո20:30, 26 հոկտեմբերի
Նյու Յորքում 89,000 դոլար արժողությամբ ռոբոտը սովորում է շփվել մարդկանց հետ, որպեսզի ապագայում կարողանա դայակ դառնալ19:06, 26 հոկտեմբերի
«Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը». Նիքի Մինաժը զարմացրել է՝ Թրամփի կողքին հայտնվելով16:36, 26 հոկտեմբերի
Արդյո՞ք Թոմ Բրեդիի հետ սիրավեպը պառակտում է առաջացնում Victoria's Secret-ի հրեշտակների միջև. Քենդիս Սվեյնփոլը` Իրինա Շեյքի և Ջոան Սմոլսի հետ դրամայի կիզակետում15:29, 26 հոկտեմբերի
Chanel-ի և Hermès-ի պայուսակները՝ որպես նվեր հյուրերին, Backstreet Boys և մեկ միլիոն շահելու հնարավորություն. Դրեյքը ոճային կերպով է նշել իր 40-ամյակը14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները