Հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռոքային տրամադրություն է տիրելու: Բեմում կլինի տարվա լավագույն հայկական ռոք խումբը՝ Nemra-ն, ինչը նշանակում է, ինչպես խմբի թմբկահար Մարեկն է ասում, «շոգ է լինելու»:
Հեղինակային երգեր, հայկական երգերի մշակումներ եւ նոր ստեղծագործություններ՝ «End of the party» նոր ձայնասկավառակից: Հենց այդ օրը կկայանա 11 երգից բաղկացած սկավառակի շնորհանդեսը, որը խմբի անդամները համերգից հետո անձամբ կստորագրեն երկրպագուների համար:
«Համերգը բաղկացած է լինելու 2 մասից. շատ ոգեւորված ենք, որ ներկայացնելու ենք նաեւ մեր նոր երգերը: Երկար էինք մտածում՝ արդյոք համերգի մի մասում ներկայացնենք արդեն հայտնի ու սիրված երգերը, մյուսում՝ նոր ալբոմի երգերը, բայց հետո որոշեցինք միքսել դրանք»,-այսօր՝ հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց խմբի վոկալիստ, կիթառահար եւ երգահան Վան Եղիազարյանը:
Նոր ալբոմի երգերը հեղինակել են Վանն ու Վասպուրը, դրանք անգլալեզու են, ալբոմը կոչվում է «End of the party» երգի անունով: Այս երգերի մեջ ամփոփված են երաժիշտների սեփական հույզերը, զգացողություններն ու փորձառությունը, որոնք Վանի խոսքով՝ կուտակված էին 2019 թ-ից:
«Որպես ալբոմի անվանում ընտրեցինք հենց այդ երգը («End of the party»), որովհետեւ այս երգի մեջ էր ամբողջությամբ դրված մեր ասելիքը: Մեր այս ալբոմի երգերն առաջարկում են այժմյան տրամադրության ալտերնատիվը, «party»-ն այստեղ «ֆասթ-ֆուդ» ապրելակերպն է խորհրդանշում՝ թե երաժշտության մեջ, թե ընդհանրապես կյանքում: Այդ մակերեսային մտածելակերպի ու ապրելակերպի մասին է, եւ որ ժամանակն է այդ ամենին վերջ տալու»,-հավելեց նա:

Խմբի ամենանուրբ անդամը՝ Մարիաննան, խոստովանեց՝ համերգներից առաջ ինքն ամենից շատ է հուզվում: «Այս համերգից առաջ հուզմունքը գնալով ավելի է մեծանում, բայց դա նաեւ նրանից է, որ շատ ոգեւորված ենք այս համագործակցությամբ, մտքով արդեն համերգին ենք»,-նշեց նա:
Համերգին առաջին անգամ կներկայացնեն նաեւ Սերժ Թանկյանի հետ զուգերգը՝ «I’m afraid of stars» երգը, սակայն SOAD-ի մենակատարը չի կարողանա ներկա գտնվել այդ օրը: Որպես հյուր՝ հանդես կգա դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Այս անգամ Էդգար Էլբակյանի «Բացվիր երկինք» երգը Լիլին ու Վանը կկատարեն Nemra-ի նվագակցությամբ:
Հունիսի 11-ին Համալիրում կլինի «գժական, խառնիճաղանջ ու նեմրայական» տրամադրություն, խոստանում են խմբի անդամները:
Համալիրում Nemra-ի համերգը կազմակերպվել է TM production-ի հետ համագործակցությամբ:
NEWS.am STYLE-ն ավելի վաղ այցելել էր Nemra-ի փորձատեղի, էքսկլյուզիվ լուսաբանել խմբի նոր երգերից փոքրիկ հատված եւ զրուցել խմբի անդամների հետ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում