Մի ժամանակ կենսակերպը ֆերմայում առնչվում էր ծանր աշխատանքի հետ՝ գոմաղբով լի սայլեր, խոզերի կերակրում, գիշերը ծննդաբերող կովեր եւ տնկիներ ու բերքահավաքի անվերջ ժամեր։ Այսօր այդ պատկերը փոխվել է՝ոչ առանց Instagram-ի եւ TikTok-ի օգնության, հաղորդել է CNN-ը։
Այժմ «հողի վրա ապրելը» նման է Williams-Sonoma տեխնիկայով ֆերմերային խոհանոցների, արեւով ողողված պատշգամբներում կատարյալ սպասքով զարդարված ընթրիքների եւ cottagecore ոճի անասնապահական տնակի։ Ֆերմերային տան գեղագիտությունը դարձել է ոչ միայն նորաձեւության միտում, այլեւ շքեղության նոր ձեւ։
Աճող միտում՝ ֆերմաները՝ որպես հանգստավայրեր
Այսօրվա շքեղ գյուղատնտեսական հանգստավայրերն առաջարկում են ֆերմերային կյանքի գաղափարը, բայց առանց 14-ժամյա աշխատանքային օրվա։ Թենեսիի լեռներում 4 200 ակր տարածք զբաղեցնող Blackberry Farm-ի հյուրերը կարող են ձուկ որսալ, ձիավարել եւ ուսումնասիրել 170 000 շիշ գինու մառանը։
Պորտուգալիայում São Lourenço do Barrocal-ն առաջարկում է հանգիստ ձիթենու այգիների եւ կենդանիների շրջապատում: Մեքսիկայում Flora Farms-ը համատեղում է խոհարարական հաճույքները բութիկային կացարանների հետ, իսկ Պուերտո Ռիկոյի արեւելքում կառուցվում է Moncayo-ն՝ 1 100 ակր տարածք զբաղեցնող նախագիծ՝ ֆերմայով, գոլֆի դաշտերով եւ տներով, որոնք սկսվում են 12 մլն դոլարից:
«Կլինի գոլֆ, կլինի թենիս, կլինի նավարկություն, բայց գրեթե ամեն օրը կսկսվի կամ կավարտվի ֆերմա այցելությամբ»,- նշել է Juniper Capital-ի Moncayo նախագծի նախագահ Քարթեր Ռեդը։
Ինսթագրամ-ֆերմերներ եւ ազդեցության էֆեկտներ
Ինֆլյուենսերները կարեւոր դեր են խաղացել նոր ֆերմերային ապրելակերպի մեջ: Հաննա Նիլեմանը, որը հայտնի է որպես Ballerina Farm, ավելի քան 10 միլիոն հետեւորդ է հավաքել՝ հրապարակելով տեսանյութեր, որտեղ նա կթում է կովերին, բանջարեղեն է հավաքում եւ ոսկեգույն քրքումով լատե պատրաստում: Այս ոճն այնքան տարածված է դարձել, որ հայտնիներն էլ են այն ընդունել. Ջիջի եւ Բելլա Հադիդները հանգստանում են Փենսիլվանիայում գտնվող իրենց ընտանեկան ֆերմայում, իսկ Լենի Կրավիցը իր բրազիլական ֆազենդայի դռները բացել է Architectural Digest-ի համար։ Բրի Լարսոնը եւ Շեյլին Վուդլին զբաղվում են սնունդ հայթայթելով, իսկ Մեգան Մարքլը ցույց է տվել, թե ինչպես է մեղուներ պահում իր դստեր՝ Լիլիբեթի հետ։
Ագրոտուրիզմը վերելք է ապրում
Fortune Business Insights-ի տվյալներով՝ համաշխարհային ագրոտուրիզմի շուկան, որը 2019թ. գնահատվել է 69.2 մլրդ դոլար, մինչեւ 2032թ. կարող է հասնել 197.4 մլրդ դոլարի։ Եվ մինչ ագրոտուրիզմը նախկինում ներառում էր դդմի այգիներ եւ գինու տուրեր, պահանջարկն այժմ տեղափոխվել է երկարաժամկետ ինտեգրման՝ գինեգործարանների, ագարակների եւ օրգանական ֆերմաներ։
ԱՄՆ-ում ֆերմերային հանգստավայրերի քանակը 2019թ. օգոստոսից մինչեւ 2024թ. օգոստոսը աճել է 71 տոկոսով, վկայում են AirDNA-ի տվյալները։ Միայն Airbnb-ում 2025թ. առաջին եռամսյակում ֆերմերային հանգստավայրերի ավելի քան 1 միլիոն որոնում է կատարվել, ինչը 20 տոկոսով ավելի է, քան 2024թ. նույն ժամանակահատվածում։
Ինչի՞ համար է այս ամենը
Ինչպես նշել է WGSN-ի միտումների վերլուծաբան Ալիսոն Ռիսը, ֆերմերային արձակուրդները «իսկական փորձառության» եւ հոգեկան առողջության պահանջարկի պատասխանն են. «Մարդիկ ցանկանում են զգալ, որ իրենց արձակուրդը պարզապես արձակուրդ չէ, այլ ավելի խոր իմաստ եւ օգուտ ունեցող մի ինչ-որ բան»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից