Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Ոչ սովորական «փարթի»՝ Դեյզին, Նարեն ու Լիալուսինը. ինչպես անցավ Nemra-ի առաջին մենահամերգը՝ Համալիրում

10:18, 12 հունիսի

Քաղաքը ռոք էր լսում. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում երեկ՝ հունիսի 11-ին, Nemra-ն էր, դահլիճում՝ նրանց անդադար ձայնակցող հանդիսատեսը, իսկ դրսում՝ ամենացածր լիալուսինը, որի ներքո իրենց բազմաթիվ հիթերի ցանկում խումբը կատարեց նաեւ խորհրդանշական Full Moon-ը:

Լեփ-լեցուն դահլիճը եկել էր ապացուցելու՝ Համալիր «լցնում է» նաեւ ճաշակով երաժշտությունը, այս դեպքում՝ այն ալտերնատիվ «փարթին», որին հրավիրել էր Nemra-ն։

IMG_6050.jpeg (345 KB)
IMG_6053.jpeg (349 KB)

Խումբը չէր անտեսել իր հանդիսատեսից ոչ մեկին՝ անգլալեզու երգերի սիրահարները որսում էին Վանի ամեն մի խոսքը, խմբի ամեն մի նոտան, իսկ հայալեզու մշակումների երկրպագուներն առաջ էին անցնում նույնիսկ կատարողներից:

IMG_6059.jpeg (209 KB)

Դահլիճը նստարանների պակաս չուներ, բայց նեմրացիները նախընտրեցին կանգնած վայելել խմբի կատարումները՝ ավելի մոտ բեմին, որպեսզի «բռնեին» արտիստների ամեն մի հայացքն՝ ուղղված իրենց: Իսկ հայացքների ու շփումների պակաս չէր զգացվում: Նեմրացիները դա  անում էին պաստառների, բարձր ակնարկների, ջերմ ժպիտների ու երգի միջոցով:

IMG_6062.jpeg (293 KB)

IMG_6057.jpeg (255 KB)

Համերգի ընթացքում կայացավ նաեւ խմբի End of the Party ձայնասկավառակի շնորհանդեսը: Առաջին անգամ բեմից կատարեցին Սերժ Թանկյանի հետ դուետը՝ I’m Afraid of Stars-ը, որին Թանկյանը մասնակցեց էկրանից, իսկ «Բացվիր երկինք» երգի ժամանակ բեմում խմբին միացավ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը, որը Վանի հետ երգը կատարել էր «Երկու աստղ» նախագծի շրջանակում:

IMG_6055.jpeg (317 KB)

Ալտերնատիվ երաժշտության «փարթին» սկսվեց ու ավարտվեց նոր ալբոմից Rock’ n’ Rollers երգով, որի բառերն արդեն ծանոթ էին ձայնասկավառկն առաջինը ներբեռնած հանդիսատեսին:

Համերգի ավարտին արտիստները լքեցին բեմը՝ «շուտով կրկին հանդիպելու» խոստումով:

Nemra-ի համերգը Համալիրում կազմակերպվել էր TM production-ի հետ համագործակցությամբ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search