Մինչև վերջերս մարզասրահում տղամարդիկ անտեսում էին հետույքի վարժությունները՝ նախընտրելով մարզել որովայնի, կուրծքի և բիցեպսի մկանները: Սակայն ժամանակները փոխվում են. այժմ «տղամարդու հետույքը» պաշտոնապես նորաձև է:
Ֆիթնեսով զբաղվող ինֆլյուենսերները ակտիվորեն խթանում են «շշերի դարակ» ձևավորելուն ուղղված մարզումները՝ այսպես են նրանք անվանում ամուր հետույքը: GQ-ն հաղորդում է, որ ավելի ու ավելի շատ տղամարդիկ մասնակցում են պիլատեսի և մարմնի ներքևի վրա կենտրոնացած մարզումներին:
«Մասնագիտական իմ բոլոր տասնամյակների ընթացքում նման աղմուկ չի բարձրացել հետույքի շուրջ», - ասում է ֆիզիկական թերապևտ և անձնական մարզիչ Ջոն Ռուսինը: «Այն նախկինում կատակների թեմա էր, իսկ հիմա տղամարդիկ հերթ են կանգնում հետույքի կամրջի մարզասարքի համար»:
Նախկինում տղամարդու գեղեցկության չափանիշ էին համարվում լայն ուսերը, մեծ կուրծքը և ձեռքերը, իսկ մարմնի ստորին հատվածը պարզապես անտեսվում էր: «Շատ տղամարդիկ կարծում են, որ տղամարդկությունը վերին հատվածն է, իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է», - բացատրում է Ռուսինը:
Այնուամենայնիվ, միտումները փոխվում են: F45-ի փորձագետ Ջուդի Ֆերգյուսոնի խոսքով՝ տղամարդիկ ավելի ու ավելի են կենտրոնանում հետույքի մկանների ֆունկցիոնալ ուժի վրա։
Ոմանք արդեն խոստովանում են, որ հետույքը իրենց ֆիթնեսի հիմնական առաջնահերթությունն է։ «Երբ ես լրջորեն սկսեցի զբաղվել սպորտով, գեղեցիկ հետույքը դարձավ իմ գլխավոր նպատակը», - խոստովանում է 33-ամյա Ռիչը։ Նրան ոգեշնչել են կոմիքսների սուպերհերոսները՝ «իդեալական կազմվածքով»։ Նրա հասակակից Քևինը հավելում է. «Իմ հետույքն է, որի համար ես ամենաշատը կոմպլիմենտներ եմ ստանում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից։ Այն նույնիսկ ծառայում էր որպես բարձ»։
GQ հարցումը հաստատել է, որ գրավիչ տղամարդկանց հետույքն իսկապես գնահատվում է՝ թե՛ մարզասրահում, թե՛ անձնական կյանքում։ «Ոչինչ ավելի վատ չէ, քան հզոր իրանով և լուցկու նման բարակ ոտքերով տղամարդը», - ասում է 29-ամյա Թեյլորը։ «Իմ ընկերը իսկական «դարակ» ունի, և նրա ամբողջ ուժը, այդ թվում՝ սեռական, ներքևից է»։
Հետույքի նկատմամբ հետաքրքրությունը հասել է պլաստիկ վիրահատությունների. միայն ԱՄՆ-ում 2023 թվականին ավելի քան 400 տղամարդ ենթարկվել է BBL-ի (բրազիլական հետույքի վերելակ), և պահանջարկը աճում է։ Կլինիկաները տղամարդկանց համար առաջարկում են BBL՝ հաշվի առնելով անատոմիան. ուրվագիծը պահպանում է տղամարդկային համամասնությունները և բնական տեսք ունի։
Սակայն, ինչպես նշում են մասնագետները, գեղեցիկ հետույքը ոչ միայն գեղագիտություն է, այլև ուժի ցուցանիշ։ «Հետույքը մարմնի էներգետիկ կենտրոնն է», - բացատրում է Ռուսինը։ «Այն մասնակցում են գրեթե յուրաքանչյուր շարժմանը։ Անհնար է չմարզել դրանք՝ ո՛չ տղամարդկանց, ո՛չ կանանց համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ