Prima Classic ձայնագրման տնօրեն Էդգարդո Վերթանեսյանը, ով աշխատել է Մադոննաի, Թեյլոր Սվիֆթի, Ջեյ-Զիի հետ, սկսել է համագործակցել երիտասարդ հայ դասական երաժիշտների հետ:
«Էդգարդոյի ընտանիքը Արևմտյան Հայաստանից է։ Եվ երբ ես նրան առաջարկեցի՝ օգնել հայ դասական երաժիշտներին, նա առանց հապաղելու համաձայնվեց» - պատմում է Primavera Foundation of Armenia-յի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ելենա Յակովլևան։
Primavera Foundation of Armenia-ի և Prima Classic-ի համագործակցությունը շատ արագ ստացվեց. Էդգարդոն՝ Prima Classic ձայնագրման ընկերության տնօրենը, երբ իմացավ, որ ծրագիրը ուղղված է հայ դասական արտիսների միջազգային ճանաչմանը,միանգամից համաձայնվեց։
Արդեն աշխատանքներ տանելով երիտասարդ հայ դասական երաժիշտների հետ, Էդգարդոն շեշտեց՝ նրանք ունեն պոտենցյալ. նա գոհ է մեր երաժշտական կրթական հանակարգից։ Էդգարդոյի համար Հայաստանը նոր հորիզոններ է բացում. «Դուք հիանալի մարդիկ եք. ես ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը»։
Վերթանեսյանը, չնայած նրան, որ աշխատել է մի շարք աշխարհահռչակ փոփ աստղերի հետ, կարևորում է հենց դասական երաժշտությունը.«Փոփ երաժշտությունը գալիս է ու փոփ երաժշտությունը գնում է, իսկ մենք մինչև այժմ լսում ենք Շոպեն, Պագանինի. դասական մշակույթը մնայուն է»։ Այս է պատճառը,որ ծրագիրը ուղղված է դասական երաժիշտների բացահայտմանը ու հատկապես ձայնագրմանը. համերգներն անցողիկ են, մեզ պետք են մնայուն և սերունդներին փոխանցվող գործեր, որտեղ շեշտված է հայը,նրա մշակույթն ու ժողովուրդը։
Իսկ, թե ո՞ր հատկանիշն է կարևորվել կազմակերպիչների համար՝ ընտրելու բացառիկ հնարավորությունը ստացած երաժիշտներին Ելենա Յակովլևան պատասխանեց. «Բացի երաժշտությունից, որն արտիստն ուզում է կատարել,նա պիտի մեզ առաջարկի գաղափար. ինչպե՞ս է նա ուզում այդ երաժշտության և ստեղծագործությունների միջոցով ներկայացնել Հայաստանը գլոբալ լսարանին»։ Այստեղից արդեն միջազգային ժյուրին ընտրեց հինգ հաջողակների,ովքեր կունենան հնարավորություն ստեղծելու սեփական ձայնագրությունները, աշխատելու պրոդյուսերական կազմի հետ և կատարելու առաջին քայլերը՝ ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը։ Կարևոր է նշել, որ ծրագրի հայտը հասանելի էր բոլորին և միակ առանձնահատկությունը, բացի երաժշտական տաղանդից, Հայաստանում բնակվելն է, քանի որ արտերկրում սովորող և աշխատանքային գործունեություն ծավալող երիտասարդները ի սկզբանե ունեն այլ հնարավորություններ։
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը համագործակցության երրորդ կարևոր օղակն է դարձել.« Նախաձեռնությունները թե՛ շենքային են և թե՛ տեխնիկական»-այս մասին նշեց ՀՊ Ֆիլհարմոնիայի նախագծերի ղեկավար Մարինե Ալավերդյանը։
Prima Classic-ի գլխավոր նպատակը առաջին «իմպուլս» տալն է Հայաստանում բնակվող և դասական երաժշտությամբ զբաղվող երիտասարդներին։ Ըստ էության՝ նախագիծը լուծում է այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են երիտասարդ երաժիշտներին մեծ բեմերի հասնելուն ու իրենց ձայնը լսելի դարձնելուն,ինչպես նաև հնարավորություն է տալիս անցնելու պրոդյուսերական դպրոցը. սա այն է, ինչը կրթական համակարգը ,ցավոք, չի կարող առաջարկել։
Prima Classic-ի մասնաճյուղերի բացում չի ակնկալվում, սակայն մրցույթի սիստեմատիկ անցկացում և առաջին քայլերը միասին կատարելու հնարավորություն կա։
Ծրագրի հանդեպ մեծ պատասխանատվությունն ու սերը, որոնք նկատելի են կազմակերպիչների պատասխաններում, հույս են ներշնչում թե՛ մասնակիցներին և թե՛ հայ լսարանին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 հոկտեմբերի
Նապոլեոնի գաղտնիքը բացահայտվել է 217 տարի անց. արհեստական բանականությունը կոտրել է կայսեր գաղտնի կոդը22:10, 6 հոկտեմբերի
Սմարթֆոնները գողանում են կյանքի տարիները. գիտնականները զգուշացնում են անվերջ սքրոլինգի հետևանքների մասին21:33, 6 հոկտեմբերի
Լյուքս դասի ապրանքները անկում են ապրում ֆոնդային շուկայում. ինչու են LVMH-ը և Prada-ն վաճառում գրեթե զանգվածային շուկայի գներով20:24, 6 հոկտեմբերի
Տղամարդը պատմել է, որ 18 օր կոմայի մեջ գտնվելուց հետո հանդիպել է Հիսուսին19:30, 6 հոկտեմբերի
Patek Philippe–ից մինչև F.P. Journe. Goldman Sachs-ը հարուստներին սովորեցնում է՝ ինչպես գնել ժամացույցներ որպես արվեստի գործեր17:31, 6 հոկտեմբերի
«Գոյ» թատրոնը վերադառնում է նոր պրեմիերայով՝ «Խելագարը» ներկայացմամբ17:06, 6 հոկտեմբերի
Աղաս Մանուկյանը՝ «Բարի Գալուստի» մասին․ առաջին պրոդյուսերական փորձը, Հունաստանում նկարահանումներն ու չնկարահանվելու որոշումը16:27, 6 հոկտեմբերի
The Ordinary-ն ներկայացրել նոր աչքի կրեմ Lacto-PDRN-ով. փայլուն աչքեր ընդամենը մեկ քսումից հետո15:36, 6 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը 3 մլն դոլար է ներդրել իր դստեր՝ Հարփերի գեղեցկության ապրանքանիշում. 15-ամյա ժառանգորդուհին պատրաստվում է իր բիզնես դեբյուտին15:15, 6 հոկտեմբերի
Քայլի Ջենները կմարմնավորի սպանված հարսնացուին Hulu-ի նոր թրիլերում. Քիմ Քարդաշյանը սերիալ է նկարահանում14:47, 6 հոկտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է բետոնե դիֆուզոր՝ բուրմունք, լույս և արդյունաբերական շքեղություն14:23, 6 հոկտեմբերի
Գնված 30 դոլարով, վաճառված 1.3 միլիոն դոլարով. մոռացված նկարը դարձել է աճուրդի սենսացիա