Կաննում լինելը դերասանուհի, պրոդյուսեր Դիանա Դայանին տվեց ոչ միայն անմոռանալի հուշեր, այլեւ գործնական ձեռքբերումներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն: Դերասանուհին, ով այժմ նաեւ Հայաստանի Կինոռեժիսորների եւ Պրոդյուսերների գիլդիայի անդամ է, ամերիկյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:
Դիանան պատմում է՝ շատ պատահական հանդիպումը ամերիկացի սցենարիստ եւ կինոպրոդյուսեր Րոն ՄքՔանթսի հետ, դարձավ անսպասելի առաջարկի սկիզբ:

«BODIED»-ը հզոր եւ հուզիչ կարճամետրաժ ֆիլմ է՝ փարթամ պարի աշխարհում գոյատեւելու, նպատակների ու ինքնազոհաբերության մասին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով իր մասնակցությամբ ամերիկյան նախագծի մասին, ոգեւորությամբ պատմեց դերասանուհին: «Ֆիլմը բացահայտում է կրքի եւ պարտականությունների միջեւ լարվածությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է ձգտումը միաժամանակ թե՛ առաջ մղել, թե՛ կործանել։ Դաժան, նուրբ եւ խորապես մարդկային պատմություն է՝ այն ամենի մասին, ինչի գնով մարդիկ պատրաստ են հետեւել իրենց սիրած գործին»։

Դիանան բացահայտեց, որ Ֆիլմում մարմնավորելու է Շառլոթին՝ առանցքային կերպարներից մեկին։ «Նա ուժեղ, հավասարակշռված եւ ինքնավստահ պարուհի է, ով գործում է արտոնյալ պայմաններում։ Նրա ներկայությունը հակադրում է գլխավոր հերոսի պայքարին՝ դառնալով միաժամանակ վստահելի հենարան, ներքին հանգստության աղբյուր եւ խորապես մարդկային հայելի՝ պատմության ամենաանկեղծ պահերին»։

Դիանան Կաննում առաջին անգամ էր, բայց համոզված է՝ պետք է մի քանի անգամ լինել այնտեղ՝ լիարժեք հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունենում փառատոնի ներքին կառույցում։
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նույնիսկ իմ առաջին մասնակցությամբ հաջողվեց ստանալ արժեքավոր փորձ, կարեւոր ինֆորմացիա եւ հաստատել մի շարք նշանակալի կապեր»,-իր փորձով հաստատում է նա՝ կիսվելով նաեւ այտեղից ստացած այլ տպավորություններով:

«Իհարկե, մասնակցությունը բերեց բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ։ Մի քանի մետր հեռավորության վրա էի գտնվում կինոաշխարհի լեգենդներից՝ դիտելով նրանց նորագույն ֆիլմերի պրեմիերաները։ Այդ պահերին թվում էր, թե բոլորիս մասնակցությամբ մեկ ընդհանուր ֆիլմ է նկարահանվում։ Առանձնահատուկ ծանոթություններից մեկը եղավ նաեւ իմ՝ որպես պրոդյուսեր, ստացած առաջարկը՝ նկարահանելու մի ֆրանսիացի երիտասարդի կյանքի պատմությունը՝ այն մասին, թե ինչպես է նա հաղթահարել քաղցկեղը՝ դեռևս 19 տարեկանում»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դիանա Դայանի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով