«Ելք չկա» քրեական դրաման հայկական արտադրության նոր ֆիլմ է, որը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել փետրվարի 15-ից, բոլոր կինոթատրոններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոդյուսեր, դերակատար Կամո Ունանյանը:
«Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում եւ Վրաստանում՝ օգոստոսի 26-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը: Բավական երկար ժամանակ աշխատել ենք, որպեսզի որակով աշխատանք ներկայացնենք: Այն մերօրյա խնդիրների մասին է, որտեղ կա սեր, ընկերություն, դավաճանություն: Ոչ մի անհավանական բան, ներկայացրել ենք այն, ինչ իրականում կատարվում է մեր կյանքում, որի մասին մեր ծնողները շատ անգամ չեն էլ իմանում: Երիտասարդ մարզիկ տղան, հասնելով հաջողությունների, ուզում է կարգավորել նաեւ իր անձնական կյանքը, սիրահարվում է: Երբ թվում է, թե ամեն ինչ լավ է, ընկերոջ պատճառով ընկնում է խնդիրների մեջ, հայտնվում այնպիսի իրավիճակում, որ մնում է մենակ: Ընկերը դավաճանում է, եւ հերոսը ելք չգտնելով՝ սկսում է դիմել այնպիսի քայլերի, որոնց երբեք չէր դիմի»,- նշեց Կամո Ունանյանը:

Ֆիլմը պրոդյուսերի առաջին կինոփորձն է: Ժապավենում նա մարմնավորում է նաեւ գլխավոր հերոսներից մեկին: «Ելք չկա»-ն կտարբերվի նաեւ երաժշտականությամբ: Կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Բացի սկսնակ դերասաններից, ֆիլմում նկարահանվել են անվանի արտիստներ Արտաշես Ալեքսանյանը եւ Արմեն Մարությանը: Ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի երկրորդ` ռեփ ոճի soundtrack-ը կատարել է Նարեկ Պետրոսյանը: Նախաձեռնողներն առաջիկայում նպատակ ունեն քրեական դրաման ցուցադրել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում: Իսկ առաջիկայում կներկայացնեն Երեւանում եւ ՀՀ մարզերում:
Ունանյանը չի բացառում, որ այն կմասնակցի նաեւ փառատոնների, սակայն առաջնային խնդիրը ֆիլմի ասելիքը հայ հանդիսատեսին հասցնելն է:

«Շատ ծրագրեր կան: Առաջնայինն այս պահին ֆիլմը հասանելի դարձնել տարբեր երկրներում, իսկ հետագայում, իհարկե, կլինեն նոր ֆիլմեր»,- նշեց Կամոն:
Արմեն Մարությանը հավատացրեց, որ այս ֆիլմը տարբերվում է մնացած քրեական ֆիլմերից, քանի որ դաստիարակչական բնույթ ունի:
«Հավատացեք, եթե ես ֆիլմի լրջությունը չտեսնեի, չէի համաձայնվի նկարահանվել: «Ելք չկա»-ն ունի իր ասելիքը: Այստեղ կա հերոս, որը կանգնում է դժվար իրավիճակի առջեւ եւ դիտողին էլ ցույց է տալիս, թե ինչպես պետք է դուրս գալ այդ իրավիճակից: Ես այս ֆիլմում բացասական կերպարով եմ հանդես գալիս, չնայած ինքս դրական անձնավորություն եմ: Ֆիլմի վերջնական տարբերակը, իհարկե, չեմ տեսել, բայց վստահ եմ, որ լավ ֆիլմ է»,- նշեց դերասանը:

Ֆիլմի տեւողությունը 90 րոպե է:
Նշենք, որ Կամո Ունանյանը կարատեի աշխարհի չեմպիոն է, եվրոպայի արծաթե մեդալակիր:
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ