Բրիտանացին յոթ տարվա ընթացքում 43 անգամ ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին և վերջապես լսել ցանկալի «այո»-ն։
Էսեքսի Չելմսֆորդ քաղաքի 38-ամյա բնակիչ Սառա Վինտրիպը վերջապես «այո» է ասել իր 36-ամյա ամուսնուն՝ Լյուկ Վինտրիպին, նրա կողմից ցուցաբերված անհավանական համբերատարությունից հետո: Իրենց հարաբերությունների տարիների ընթացքում տղամարդը ամուսնության առաջարկություն է արել տարբեր վայրերում՝ ամրոցներից մինչև լեփ-լեցուն ռեստորաններ, կազմակերպել է ռոմանտիկ ընթրիքներ և հրավիրել փողոցային երաժիշտների, բայց ամեն անգամ մերժվել է։

Նա առաջին անգամ ծնկի իջավ նրանց հարաբերությունների ընդամենը վեցերորդ ամսում՝ Ճամայկայում ռոմանտիկ ձիավարության ժամանակ։ Սակայն Սառան, որը նոր էր դուրս եկել լուրջ հարաբերություններից և մեծացնում էր երեք դուստրերին, պատրաստ չէր նոր ամուսնության։ «Ես սիրում էի նրան, բայց չէի ուզում համաձայնվել, մինչև չհամոզվեի, որ դա ճիշտ է ինձ և երեխաներիս համար»,-խոստովանել է նա։
Յուրաքանչյուր «ոչ»-ի հետ Լյուքն ավելի ու ավելի հնարամիտ էր դառնում։ Ամենատպավորիչ փորձերից մեկը տեղի է ունեցել Պրահայում, որտեղ նա ամուսնության առաջարկ է արել լքված ամրոցում՝ այն զարդարելով ծաղկեպսակներով, շամպայնով և շոկոլադով։ Բայց դա էլ չի աշխատել։ «Մարդիկ ինձ ասում էին՝ «Դու փորձում ես կոտրել նրան», բայց ինձ համար դա սիրո ապացույց էր։ «Ես ուզում էի, որ նրա դուստրերը տեսնեին, թե որքան եմ սիրում իրենց մորը»,-հիշում է Լյուքը։

Նրա բազմաթիվ փորձերի տեսանյութերը վիրուսային են դարձել TikTok-ում, այդ թվում՝ այն պահը, երբ Սառան ամաչելով թաքցնում է դեմքը ռեստորանում։ Տեսանյութի մակագրության մեջ նշված է՝ «43 ամուսնության առաջարկ, և ահա մենք ամուսնանում ենք երկու շաբաթից»։
2023 թվականին Սառան խնդրել էր Լյուկին ժամանակավորապես դադարեցնել փորձերը՝ սպասել «այդ պահին»։ Այդ պահը եկավ Գրինվիչում՝ Արևելյան և Արևմտյան կիսագնդերի խորհրդանշական հատման կետում։ Այնտեղ փողոցային երաժիշտը նվագում էր Սառայի սիրելի երգերը, և Լյուկն ասաց. «Սա աշխարհի կենտրոնն է, իսկ դու իմ աշխարհի կենտրոնն ես։ Ամուսնացիր ինձ հետ»։
2025 թվականի մայիսի 17-ին զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։
Հիմա Սառան ասում է, որ չի զղջում և խորհուրդ է տալիս մյուս կանանց չշտապել որոշումներ կայացնելիս. «Եթե նա «միակն» է, նա պատրաստ կլինի սպասել: Ասեք «ոչ» կամ «ոչ հիմա», եթե վստահ չեք։ Նա անպայման արժանի է տեղի Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն»,-կատակել է Սառան։ «Եվ ես անչափ շնորհակալ եմ նրա համառության համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո