Օգոստսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Նավասարդ»՝ հայ-իրանական մշակութային եւ խոհանոցային փառատոնը, որն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի ջանքերով։ Սա կարեւոր փառատոն է, որը նպաստում է Հայաստանի եւ Իրանի ոչ միայն խոհարարական, այլեւ մշակութային կապերի ամրապնմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ Երեւանից դեպի մարզեր զբոսաշրջիկների կենտրոնացմանը, ասում են փառատոնի կազմակերպիչները։
«Շատ ուրախ ենք, որ հերթական անգամ՝ օգոստոսի 10-ին, տեղի է ունենալու հայ-իրանական «Նավասարդ» փառատոնը։ Զբոսաշրջության կոմիտեն եւ էկոնոմիկայի նախարարությունը կարեւորում են փառատոնների անցկացումը, մասնավորապես այն փառատոնների, որոնք նպաստում են մեր հարեւան եւ բարեկամ ազգերի հետ փոխհարաբերությունների խորացմանը, մշակութային ու խոհանոցային ավադույթների փոխանակմանը։ Նշեմ, որ Դիլիջանում մեծ շուքով անցավ հայ-վրացական խոհանոցային փառատոնը, եւ հիմա մեծապես ողջունում ենք այս փառատոնը ու կարծում, որ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությունը տեղին է․ մենք մեծ սիրով ենք ներգրավված այս գործընթացի մեջ»,-այսօր՝ օգոստոսի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, այն, որ փառատոնը 4-րդ տարին անընդմեջ իրականություն է դառնում, արդեն խոսում է դրա կայացած ու կայուն լինելու մասին։
«Շնորհակալ ենք մեր ավանդական ընկերոջը՝ Զբոսաշրջության կոմիտեին, ամենամյա գործում աջակցություն ցուցաբերելու համար։ Փառատոնի նշանակությունն իրոք շատ կարեւոր է եւ արդիական՝ հատկապես հիմա, որովհետեւ այն ոչ միայն նպաստում է զբոաշրջությունը կենտրոնացնելուն՝ Երեւանից դեպի մարզեր, այլեւ՝ հյուրընկալող եւ շրջակա համայնքների տնտեսական ակտիվացմանը, մշակութային արժեքների պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը, Հայաստանի՝ ոչպես գրավիչ զբոսաշրջային երկրի պատշաճ ներկայացմանն ու խթանմանը համաշխարհային շուկայում՝ չնայած նրան, որ մեզ համար կարեւոր նպատակային շուկա հանդիսացող շատ երկրների Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական կայքերում Հայաստանը, հատկապես, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերը, ներկայացվում են կարմիր եզրագծերով՝ այսինքն ոչ այնքան անվտանգ վայրեր։ Իսկ նման փառատոնները, կարծես, հակառակն են ապացուցում»։
Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ այս տարի փառատոնն ավելի մեծ շուքով է անցնելու եւ միջոցառումների առումով ավելի հագեցած է լինելու։ Մեկնարկն, ավանդաբար, կտրվի 16:00-ին, կգործեն շուրջ 100 տաղավարներ, որոնցում ներկայացվելու են հայ եւ իրանական խոհանոցի ուտեստներ, լինելու են մեծ բեմահարթակ եւ մշակութային միջոցառումներ։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը շեշտում է՝ այսպիսի փառատոններն ապահովում են խոհարարական երկխոսություն հարեւանների հետ․ «Սա լուրջ առաջընթաց եւ խնդիր է, նախ եւ առաջ, որովհետեւ մենք պետք է բոլոր հարթակներն օգտագործենք խոհարարական երկխոսության եւ, առհասարակ, խոհարարական աշխարհում տիրող հոսանքներին, շարժին, միտումներին հասու լինելու համար։ Միջոցառման շրջանակում կլինի մրցույթ, որը ավանդական երեք համակարգերով է ընթանալու՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահաղացում։ Մեր նպատակն է խոհանոցի միջոցով նաեւ այլ մշկութային հարցեր բարձրացնելն է»,-ընդգծեց նա։
Ամփոփելով փառատոնի տարիների արդյունքները՝ Լուսինե Գեւորգյանը նշեց՝ տարեցտարի 10 եւ ավել տոկոսով ավելանում է զբոսաշրջիկների թիվը հարեւան եւ բարեկամ պետություններից։ «Անցած տարի մենք ունեցել ենք մոտ 180 հազար զբոսաշրջիկ Իրանից, ինչը 30 հազարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ ընդհանուր առմամբ՝ 2021 թ-ից սկսած թիվը կրկնապատկվել է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան