Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Գրքի երեւանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը

19:07, 6 օգոստոսի

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը՝ Հանրապետության հրապարակում․ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։

Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ առաջարկելով բացառիկ զեղչեր։

Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։

att.rOekPspXKHtzrVHkSexIAiEmaJeq6CqJ6-amIGxv-D4.jpeg (106 KB)

Փառատոնի երեք օրերին տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանցի գրողների հետ (Միացյալ Թագավորություն, Ռուսաստան, Նիդերլանդներ, Վրաստան, Իրան), պոեզիայի ընթերցումներ, քննարկումներ,վարպետութան դասեր, պերֆորմանսներ, փիթչինգ և այլն։

Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում առաջին անգամ կտրվի  Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումը։ Մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը և գրական վարպետությունը: Մրցույթին դիմել է 108 ստեղծագործող՝ 25 երկրից: Այս ցուցանիշները փաստում են, որ Սարոյանի մրցանակը իսկույն դարձավ գրական կարևոր իրադարձություն։

Գրական մրցույթին այս տարի դիմել է 361 ստեղծագործող, հաստատվել է 212 հայտ՝«Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։

Սեպտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքումկհայտարարվեն Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողների անունները։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Ծրագրի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Կազմակերպիչներ՝ «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search