ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, 2025 թվականի օգոստոսի 22-ից պաշտոնապես մեկնարկեց Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Այս տարի միջոցառումները կիրականացվեն Կոտայքի մարզում և Երևանում։
Փառատոնի մեկնարկին ընդառաջ, Լոռու մարզում կազմակերպվեց ներառական մշակութային ճամբար, որը միտված է խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ դաշնակահար Լևոն Կարապետյանի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, «Զալյան Վոյս ստուդիայի» և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի երգչախումբի մասնակցությամբ։
Այս տարի փառատոնի ծրագիրը ներառելու է՝ միջազգային 52 ֆիլմ 35 երկրից, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, վարպետության դասեր։
«Ֆրեսկո»-ն մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը Հայաստանը վերածում է ժամանակակից շփումների խաչմերուկի։ Բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները օրեր շարունակ կդառնան ինչպես հայաստանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ամենասիրված մշակութային իրադարձություններից։
Փառատոնը համադրում է մշակութային, հոգևոր և սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձևեր և հոգևոր թեմատիկ ֆիլմեր՝ ընդգծելով արվեստի դերը մարդու ներաշխարհի բացահայտման, սոցիալական արդարության, ներառականության և միջմշակութային երկխոսության խթանման գործում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ