«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Փառատոնը կազմակերպում է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։
Փառատոնը այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ)։ Միջոցառումը բացօթյա է, ինչպես միշտ` հասանելի է բոլորին՝ անվճար է, տոմսեր չեն վաճառվելու։
Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես են գալիս ավելի քան ազգային ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ՝ ներգրավվելով շուրջ 500 արտիստ։ Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանում Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։
«Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենքմեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։
Այս տարի ևս «Գութան» փառատոնի ծրագրում կլինեն ամբողջական Հայաստանը ներկայացնող կատարումներ, սակայն մեծ տեղ տալով Հայրիկ Մուրադյանի` մեզ փոխանցած մշակութային ժառանգությանը:
«Գութան»-ի հիմնական նպատակն է պահպանել ու տարածել հայկական ազգային երգերն ու պարերը, դրանք ճանաչելի դարձնել հատկապես երիտասարդությանը և փոխանցել ապագա սերունդներին։ Միևնույն ժամանակ՝ փառատոնը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար՝ ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը։
Փառատոնն առաջնորդվում է մի քանի կարևոր սկզբունքներով․
Երգերի ու պարերի ներկայացում իրենց բնօրինակ՝ էթնիկ տարբերակով, առանց ժամանակակից մշակման։
Ազգային նվագարանների կենդանի կիրառություն (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն):
Հայ երգի ու պարի երախտավորների կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմերի ստեղծում և ցուցադրում։
«Գութան» փառատոնում հատուկ տեղ են զբաղեցնում նաև նախափառատոնային «ՆախաԳութան» ինտերակտիվ համերգները, որոնք կայանում են Երևանի վարչական շրջաններում և տարբեր համայնքներում՝ հայկական մշակույթը հասցնելով ամեն անկյուն։ Հայրիկի 120-ամյակը տոնենք միասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են