«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Նոր համագործակցություն՝ հանուն մեծ ապագայի․ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Visa International Service Association-ի միջև հուշագիր ստորագրվեց

17:05, 1 սեպտեմբերի

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Visa International Service Association-ի միջև ռազմավարական համագործակցության հուշագրի ստորագրվեց, որի պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում։ Միջոցսռմանը, որը վարում էր հաղորդավարուհի Մանե Մխոյանը, ելույթ ունեցան նաև հիմնադրամի երիտասարդ տաղանդավոր սաները՝ ապացուցելով, որ ծրագրի հետ համագործակցություններն իզուր չեն, և դրանք բաց դռներ կարող են հանդիսանալ տաղանդավոր երաժիշտների մեծ ապագայի համար։ 

18966cf2-80b2-4d98-8df3-2bea7e6681cd.jpeg (224 KB)

Հուշագիրը ստորագրվեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, UNICEF ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի և Visa-ի Կովկասի և Մոլդովայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի միջև։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Visa-ն նպատակ ունի աջակցելու երիտասարդ տաղանդների զարգացմանը։ Մեր համագործակցությունը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ վառ օրինակն է նրա, թե ինչպես մենք կարող ենք հզորացնել Հայաստանի երիտասարդ սերնդին, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել նոր հնարավորություններ, ընդլայնել հմտությունները՝ կառուցելով իրենց ապագան։ Մենք, իսկապես, հպարտ ենք այս ճանապարհորդության մի մասը կազմելու համար։ Այս համագործակցությամբ մենք երիտասարդ տաղանդներին ցանկանում ենք փոխանցել ինքնավստահություն, տեսանելիություն և տալ աճի հնարավորություններ, քանի որ նրանց աճից շահում է ամբողջ հասարակությունը՝ թե մշակութային, թե տնտեսական տեսանկյուններից»,-նշեց Դիանա Կիգուրաձեն։

41598824-5623-4c49-b8be-4935a20167bf.jpeg (222 KB)

Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն հայտնեց Visa-ին համագործակցության գաղափարի համար՝ վստահ լինելով, որ այն ապագայում կբերի մեծ արդյունքներ։

«Մենք հավատում ենք, որ այօրվա պարզ գործողությունները տանում են դեպի ապագա՝ այն ապագան, որտեղ մենք ցանկանում ենք ապրել։ Իսկ մեր ապագան այն է, որ մեր երախաները լինեն հաջողակ, աշխարհին հայտնի և շատ ավելի վստահ․ դա շատ մեծ ձեռքբերում կլինի դասական երաժշտության ասպարեզում և մեզ համար։ Ես շատ շնորհակալ եմ մեր գաղափարակիցներին, Visa-ին, և կարծում եմ՝ նման գործընկերների աջակցությունը երեխաների համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դասական երաժիշտները սիրում են երաժշտությունը, իրենց կյանքն են նվիրում դրան։ Ես՝ որպես մարդ, ով շատ լավ պատկերացնում է, թե այդ տարիքի երեխաներին ինչ է պետք (մենք խոսում ենք հիմա կրթության մասին), կարծում եմ՝ պետք է անել ամեն ինչ, որ մարդիկ ոչ միայն Հայաստանում տեսնեն, որ մենք ունենք տաղանդներ, որոնց միջոցով կարող ենք ներկայանալ աշխարհին։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեզ էլ ավելի են ոգևորում»,-իր խոսքում հավելեց նա։

84a09746-7482-4c5b-a738-7847e281f46d.jpeg (232 KB)

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ-ին՝ հայ տաղանդավոր երեխաներին բացահայտելու և դեպի մեծ բարձունքներ հասցնելու նպատակով: Հիմնադրամի գլխավոր նպատակն է ստեղծել կրթական հարթակ, ճիշտ միջավայր և միջազգային կապեր տաղանդավոր երաժիշտների մասնագիտական կայացման համար՝ առաջնորդելով նրանց դեպի հաջողություն և հաղթանակներ։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search