«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

ԵՄ-ն արգելում է գելային լաքերը. Ինչ պետք է իմանալ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակման մասին

19:15, 2 սեպտեմբերի

Սեպտեմբերի 1-ին Եվրամիությունը պաշտոնապես արգելեց TPO-ի (տրիմեթիլբենզոիլ դիֆենիլֆոսֆինի օքսիդ) օգտագործումը, որը գել լաքերում հաճախ հանդիպող բաղադրիչ է: TPO-ն եղունգներին հաղորդում է գերփայլուն տեսք և արագացնում է չորացումը ուլտրամանուշակագույն կամ LED լամպի տակ, հաղորդում է NYP-ն։

Գել լաքը, որը տարածված է 2000-ական թվականներից ի վեր, կայուն է և դիմացկուն է ճաքճքմանը և թեփոտմանը, ստեղծելով ամուր ծածկույթ, որը կարող է տևել շաբաթներ: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ TPO-ն կարող է բացասաբար ազդել վերարտադրողական առողջության վրա և առաջացնել պտղաբերության խնդիրներ, ինչը հիմք է հանդիսանում ԵՄ-ում արգելքի համար։

«ԵՄ-ն արգելում է այս բաղադրիչը չափազանց զգուշությունից ելնելով: Չնայած մարդկանց վրա դեռևս լայնածավալ ուսումնասիրություններ չկան, հնարավոր ռիսկերը արդարացնում են ավելի խիստ կարգավորումները», - բացատրում է մաշկաբան դոկտոր Հաննա Կոպելմանը։

Որոշ մասնագետներ նշում են, որ սահմանափակումները կանխարգելիչ միջոց են, այլ ոչ թե վնասի ուղղակի ապացույցների արձագանք, քանի որ ուսումնասիրությունների մեծ մասը անցկացվել է կենդանիների վրա: TPO-ն նաև օգտագործվում է որպես ֆոտոպոլիմերիզատոր ատամնաբուժության մեջ, բայց ԵՄ-ում արգելքը վերաբերում է միայն կոսմետիկ արտադրանքին։

Մինչև արգելքը, TPO-ն թույլատրվում էր մասնագիտական ​​արտադրանքներում մինչև առավելագույնը 5%: Այժմ այս նյութ պարունակող արտադրանքի վաճառքը, մարքեթինգը և օգտագործումը լիովին արգելված են: Գեղեցկության սրահները պարտավոր են ազատվել առկա պաշարներից՝ առանց բացառությունների և վաճառքի ամսաթվերի։

Շատ ներմուծողներ և եղունգների տեխնիկներ արդեն իսկ դժգոհություն են հայտնել՝ նշելով, որ արգելքի ամսաթիվը (սեպտեմբերի 1) բավարար ժամանակ չի թողնում արտադրանքը TPO-ից զերծ անալոգներով փոխարինելու համար։

TPO-ից բացի, արժե հաշվի առնել գել լաքի հետ կապված այլ ռիսկերը: Բժիշկ Սայլի Թուլպուլեն զգուշացնում է, որ լաքի պոլիմերացման ընթացքում ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է մեծացնել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Բացի այդ, գել լաքի հաճախակի քսումը կարող է թուլացնել եղունգի թիթեղը, իսկ ծածկույթի թեփոտումը պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման համար, օրինակ՝ Pseudomonas-ի, որը առաջացնում է եղունգի բնորոշ «կանաչացումը»։

Չնայած նման վարակները սովորաբար վտանգավոր չեն առողջ մարդկանց համար, թուլացած իմունային համակարգ ունեցողները կարող են լուրջ բարդություններ ունենալ, այդ թվում՝ մաշկի, արյան, միզասեռական համակարգի և շնչառական համակարգի վարակներ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search