Շատերին ծանոթ սովորություն է՝ հեռախոսով սոցցանցերն թերթել զուգարանին նստած։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։
ԱՄՆ-ի Beth Israel Deaconess Medical Centre-ի գիտնականները պարզել են, որ սմարթֆոն օգտագործողները զուգարանում բավականին ավելի երկար ժամանակ են անցկացնում, քան նրանք, ովքեր հեռախոսը թողնում են զուգարանից դուրս։ Դա մեծացնում է հեմոռոիդների զարգացման ռիսկը։
«Զուգարանում սմարթֆոն օգտագործելը կապ ունի հեմոռոիդների հավանականության 46%-անոց աճի հետ», – ասում է հետազոտության ավագ հեղինակ Տրիշա Պասրիչը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, թե ինչպես են արդիական սարքերը ազդում մեր առողջության վրա։ Պարզվում է, որ նույնիսկ տեղն ու օգտագործման ձևը կարևոր նշանակություն ունեն»։
Հետազոտությանը մասնակցել են 125 չափահասներ, որոնք անցել են աղիների քաղցկեղի սկրինինգ։ Նրանց երկուս երրորդը ընդունել են, որ իրենց հետ վերցնում են սմարթֆոնը զուգարան, և մեծամասնությունը՝ երիտասարդներ։
Հետազոտության փաստերը՝
• Սմարթֆոն օգտագործողների 37%-ը զուգարանում նստում է ավելի քան հինգ րոպե, այն դեպքում, երբ այն մարդիկ, ովքեր չեն վերցնում սարքը, միայն 7,1%-ն են անցկացնում այդքան ժամանակ։
• Ավելի հաճախ մարդիկ կարդում են նորություններ կամ թերթում սոցիալական ցանցերը։
• Ավելի քիչ են խաղերը, վիդեոները, նամակագրությունը և էլեկտրոնային փոստը։
• Զուգարանում ճնշումը անմիջապես կապված չէ հեմոռոիդների հետ, ի տարբերություն որոշ նախորդ ուսումնասիրությունների։
Դոկտոր Պասրիչը խորհուրդ է տալիս թողնել սմարթֆոնը զուգարանի սահմաններից դուրս և չմնալ զուգարանում ավելի քան մի քանի րոպե։
Հետազոտությունը հրապարակվել է Plos One ամսագրում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը