COS-ը Նյու Յորքի նորաձևության շաբաթում ներկայացրել է 2025 թվականի իր աշնանային հավաքածուն՝ առաջարկելով մինիմալիստական ոգու հանգիստ, բայց հզոր մեկնաբանություն, որը երկար ժամանակ ապրանքանիշի այցեքարտն էր, հաղորդում է WWD-ն։

«Մենք ցանկանում էինք մեր տեսլականը արտահայտել նոր ուրվագծերի միջոցով, որոնք մի փոքր ավելի կոկիկ են, բայց միևնույն ժամանակ պահպանում են COS-ի համար այդքան կարևոր անկաշկանդությունը», - ցուցադրությունից հետո ասել է ստեղծագործական տնօրեն Կարին Գուստաֆսոնը։


Հավաքածուն փոխառել է 1950-ականների թեթև մոտիվներ՝ բաց դեկոլտե, կանացի կոկիկ սիլուետներ։ Այնուամենայնիվ, կերպարների մեծ մասը հավատարիմ է մնացել ապրանքանիշի մինիմալիստական մոտեցմանը՝ վերաիմաստավորելով դասականները ժամանակակից զգեստապահարանի համար։


Օրինակ՝ մետաքսե կիսաթափանցիկ վերնաշապիկները՝ երկար ներկառուցված շարֆերով, լրացնում էին հարմարավետ մորթյա վերարկուները, մինչդեռ երկկողմանի բրդյա վերարկուները ցուցադրում էին թեթևակի նեղացած իրան և քանդակված գծեր։


«Հարուստ նյութերում փափուկ և կառուցվածքային տարրերի համադրությունը հավաքածուի հիմնական տարրն էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար»,-ասել է Գուստաֆսոնը։ Հավաքածուն ներառում էր թեթև ատլասե կոմպլեկտներ, շղարշով և թիկնոցով մետաքսե համադրություններ, որոնք համադրվում էին վերարկուների, նրբագեղ կաշվե բաճկոնների, թիկնոցների և գործնական կարի հետ։


COS-ի աշնանային 2025-ի կերպարները լրացվում էին զամշե սպորտային կոշիկներով, լոֆերներով և կաշվե գուլպա-բոտիկներով՝ ընդգծելով զգեստապահարանի ֆունկցիոնալությունը ժամանակակից քաղաքաբնակների ակտիվ կենսակերպի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով