Մերձավոր Արևելքում Sotheby's-ի երբևէ կազմակերպված ամենաարժեքավոր ցուցահանդեսը կբացվի Աբու Դաբիում հոկտեմբերի 1-2-ը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 150 միլիոն դոլար։
Art News-ը հաղորդում է, որ ցուցահանդեսը կանցկացվի Սաադիյաթ կղզու մշակութային թաղամասի Բասամ Ֆրեյհա արվեստի հիմնադրամում և կլինի Sotheby's-ի կերպարվեստի առաջին հանրային ցուցադրությունը ԱՄԷ-ում։
Ցուցահանդեսում ներառված են Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի, Ֆրիդա Կալոյի, Ռենե Մագրիտի, Կամիլ Պիսարոյի և Էդվարդ Մունկի վեց գլուխգործոցներ, որոնցից շատերը նախկինում երբեք չեն ցուցադրվել Մերձավոր Արևելքում։
Երեք աշխատանք հրապարակային ցուցադրության չի ներկայացվել ավելի քան 50 տարի։ Առավել աչքի ընկնող աշխատանքների թվում են St. John’s Night-ը՝ ամերիկացի հավաքորդ Լեոնարդ Լոդերի հավաքածուից, Վան Գոգի և Գոգենի նկարները, որոնք նախկինում պահվում էին Սինդիի և Ջեյ Պրիցկերի Չիկագոյի տանը, և Մագրիտի «Կորած ձիավարը» (1942)՝ Մեթյուի և Քեյ Բաքսբաումի հավաքածուից։
Աբու Դաբիից հետո աշխատանքները կմեկնեն Լոնդոն և Փարիզ, ապա՝ Sotheby's-ի Նյու Յորքի աճուրդներ այս աշնանը՝ Մեդիսոն պողոտայում աճուրդի տան նոր գլխավոր գրասենյակի բացմանը զուգահեռ։
ԱՄԷ-ում Sotheby's-ի ղեկավար Կատիա Նունուի Բուեյզը ցուցահանդեսն անվանել է «պատմական իրադարձություն՝ էմիրությունում առաջին հանրային կերպարվեստի ցուցահանդեսը և տարածաշրջանում Sotheby's-ի ամենամեծ և ամենաարժեքավոր ցուցադրությունը»։
Ցուցահանդեսը տեղի է ունենում նաև Sotheby's-ի և Աբու Դաբիի ADQ ինքնիշխան հարստության հիմնադրամի ռազմավարական գործընկերության ֆոնին, որը անցյալ տարի աճուրդի տանը ձեռք է բերել փոքրամասնության բաժնեմաս՝ Sotheby's-ի գլոբալ աճի և նորարարության ընդլայնմանն ուղղված 1 միլիարդ դոլարի համատեղ ներդրման շրջանակներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»