Ավելի քան 50 տարի Cartier LOVE խորհրդանշական ապարանջանը մնացել է հաջողության և կյանքի կարևոր պահերի խորհրդանիշ։ Այժմ այս լեգենդար աքսեսուարը ստացել է ժամանակակից, ճկուն վերափոխում՝ դառնալով նոր «must have» իր աշխարհի ամենաոճային զարդերի սիրահարների հավաքածուներում։
LOVE ապարանջանն առաջին անգամ ներկայացվել է 1969 թվականին և ստեղծվել է դիզայներ Ալդո Չիպուլոյի կողմից Cartier New York-ի համար։ Այդ դարաշրջանի ուտիլիտար դիզայնից ոգեշնչված՝ այն ներառում էր մեխերի և պտուտակների մոտիվներ, որոնք արդեն հանդիպում էին Cartier-ի կողմից 1905 թվականին թողարկված Santos Dumont ժամացույցում։ Դասական ապարանջանը համատեղում էր պարզ վարպետությունը և հնարամիտ մարքեթինգը. այն ամրացվում էր դաստակին թանկարժեք քարերով պտուտակահանով, որի ամրացման համար անհրաժեշտ էր երկու մարդ՝ խորհրդանշելով հավերժական սերը և երկու մարդկանց միությունը։ Այսօր ապարանջանը կրում են աշխարհի հայտնի մարդիկ և երկրպագուներ, իսկ Նյու Յորքում նույնիսկ պահվում է Cartier-ի մինի պտուտակահան՝ հիվանդանոցում այն շտապ հեռացնելու դեպքում։
LOVE Unlimited՝ լեգենդի ճկուն զարգացումը
Հիսունվեց տարի անց Cartier-ը ներկայացրեց LOVE Unlimited-ը՝ իր խորհրդանշական ապարանջանի նոր տարբերակը։ Դասական ապարանջանի կառուցվածքային կոշտությունը զիջել է իր տեղը լիովին ճկուն դիզայնի, որը գրկում է դաստակը ինչպես երկրորդ մաշկ: Ապարանջանի մշակումը պահանջել է ավելի քան 100 նախատիպ և փորձարկում՝ պահպանելու բնօրինակի ոգին և միաժամանակ ապահովելով ժամանակակից հարմարավետություն:
Ֆիրմային պտուտակները մնում են իրենց տեղում՝ զարդարելով ապարանջանի մի քանի օղակներ, մինչդեռ հարթ գծերը և նրբագեղ կորերը ստեղծում են ներդաշնակ ուրվագիծ: Հիմնական նորարարությունը արտոնագրված անտեսանելի ճարմանդն է, որը պարզեցնում է ապարանջանի հագնելն ու հանելը: Այն ևս գործում է պտուտակի վրա, բայց դրա դիզայնի գաղտնիքը հայտնի է միայն սեփականատիրոջը:
Յուրաքանչյուր կտոր բաղկացած է ավելի քան 200 բաղադրիչներից, և ճարմանդը թույլ է տալիս մի քանի ապարանջաններ միացնել միմյանց՝ ստեղծելով սպիտակ, վարդագույն և դեղին ոսկիները խառնելու, կտորները կիսելու և փոխանակելու հնարավորություն:
LOVE Unlimited-ը ներկայացնելու համար Cartier-ը մեկնարկել է մի արշավ, որը միաժամանակ հարգանքի տուրք է մատուցում Փարիզին և Նյու Յորքին՝ ներկայացնելով ապրանքանիշի ֆիրմային հովազին, որը ուսումնասիրում է խորհրդանշական քաղաքային տեսարանները: Սա պատմական պահ է հավաքածուի համար, որը կրկին LOVE-ը դնում է զարդերի գիտակների ցանկությունների ցուցակի առաջին տեղում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով