Փարիզում տեղի ունեցավ նորաձևության ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Chanel-ի գարուն/ամառ 2026 ցուցադրությունը վերանորոգված Grand Palais-ում: WWD-ի փոխանցմամբ՝ տան նոր ստեղծագործական տնօրեն Մաթյո Բլեզին հյուրերին զարմացրեց մտերմության և շքեղության համադրությամբ՝ նոր կյանք հաղորդելով լեգենդար ապրանքանիշին:
Посмотреть эту публикацию в Instagram
Հյուրերի թվում էին Նիկոլ Քիդմանը և նրա դուստրերը՝ Սանդե Ռոուզը և Ֆեյթ Մարգարետը, ինչպես նաև Մարգո Ռոբին, Պենելոպե Կրուսը, Այո Էդեբիրին և Պեդրո Պասկալը: Ցուցադրությունը տեղի ունեցավ Chanel Universe պլանետարիումի ֆոնին, որտեղ փայլուն հատակին արտացոլվում էին հսկայական գնդիկներ՝ ստեղծելով տիեզերական էֆեկտ:

Հավաքածուն համատեղում էր տղամարդկային և կանացի մոտիվներ՝ վանդակավոր կոստյումներ կարճ բաճկոններով, տղամարդու վերնաշապիկներ՝ երեկոյան զգեստների հետ համադրված, և մետաքսե զգեստներ՝ բեժ, սպիտակ և սև գույների գրաֆիկական պալիտրայով: Բլեզին ոգեշնչվել է տան արխիվներից՝ Կոկո Շանելի սիրելի թալիսմաններից մինչև իր սիրեցյալ Արթուր «Բոյ» Կապելի հագուստը կրելու սովորությունը:

Հատուկ ուշադրություն էր դարձվել թվիդին, վերարկուներին և 2.55 չափսի խորհրդանշական պայուսակին. դիզայները փորձարկումներ էր արել հյուսվածքների, շղթաների և գույների հետ՝ ստեղծելով սերնդեսերունդ փոխանցվող «պատմություն ունեցող հագուստի» զգացողություն: Երկգույն կոշիկները ստացել էին մեղմ մեկնաբանություն՝ ոգեշնչված շոկոլադե պրալինեով։

«Մենք բոլորս նայում ենք նույն երկնքին: Մենք բոլորս տեսնում ենք աստղեր: Նորաձևությունը պետք է լինի գեղեցիկ, համընդհանուր և հաճելի»,- նշել է Բլասին՝ ցուցադրությունը փակելով մոդել Ավար Օդհիանգի հետ՝ մետաքսե շապիկով, որի մեջքը ճեղքված էր և բազմագույն ծաղիկներով զարդարված լայն կիսաշրջազգեստով։

Ցուցադրությունը դարձավ Chanel-ի համար մի տեսակ «տիեզերական» վերագործարկում՝ հաստատելով, որ ապրանքանիշը պատրաստ է նոր մշակութային և ստեղծագործական բարձունքների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են