Նյու Յորքցի դիզայներ Թոմ Բրաունը Փարիզի նորաձևության շաբաթը վերածել է իսկական տիեզերական շքերթի՝ ներկայացնելով իր գարուն/ամառ 2026 հավաքածուն՝ նորաձև այլմոլորակայիններով լի ցուցադրությամբ։
Փայլուն գլուխներից մինչև լրացուցիչ շոշափուկներ, դիզայները վերափոխել է իր պաշտամունքային գծավոր համադրությունները՝ վերածելով այլմոլորակային կերպարների։

Դիզայները մտել է անհայտի մեջ՝ թույլ տալով այլմոլորակայիններին «վայրէջք կատարել» Երկրի վրա հնարավորինս նորաձև ձևով։

Էակները ցուցադրությամբ քայլել են համարակալված նշաններով՝ ներկայացնելով իրենց կերպարները։ Առաջինը կանաչ մազերով այլմոլորակայինն էր՝ Բրաունի ֆիրմային գծավոր կոստյումով, որը լի էր լայնացած գոտկատեղով և ձեռքերի ու ոտքերի համար բազմաթիվ բաժանմունքներով։

Հաջորդը արծաթագլուխ էակներն էին ցուցադրում ներկված ցանցկեն վերնաշապիկներ, մինչդեռ դիզայների դասական պրեպի համազգեստները մեծացված էին տիեզերական չափերի։

Պայծառ բաճկոնները համադրվում էին ծոպավոր վերարկուների և մեծ փողկապների հետ, մանրանկարչական մոդելները տեղավորվում էին փոքրիկ այլմոլորակայինների վրա, իսկ օդային կիսաշրջազգեստները լրացնում էին պաչվորք կոստյումներն ու հսկայական սպորտային բաճկոնները՝ թաքցնելով այլմոլորակայինների ուրվագծերը։

Հավաքածուն լրացվել է շքեղ արծաթափայլ զգեստներով և մետաղական մարզահագուստներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով