Այս աշնանը Երևանը կրկին կդառնա ֆանտաստիկ աշխարհների մայրաքաղաք, քանի որ մեկնարկում է ReA 17-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների փառատոնը (ReAnimania): Սակայն նախքան ցուցադրությունների և սեմինարների մեկնարկը, տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ քննարկելու, թե ինչով է այս տարին հիշվելու: Տասնյոթ տարի շարունակ ReA-ն Հայաստանի մայրաքաղաքը վերածել է մի տարածքի, որտեղ բախվում են աշխարհներ՝ պրոֆեսիոնալ և ֆանտաստիկ, եվրոպական և հայկական, թվային և ձեռագործ: Կազմակերպիչները խոստացել են ցուցադրություններով, սեմինարներով, հանդիպումներով և ցուցահանդեսներով լի շաբաթ է լինելու։
Փառատոնի հատուկ նշանակությունը Հայաստանի համար անհերքելի է, քանի որ հայկական անիմացիայի մակարդակը տարեցտարի աճում է, և այն դառնում է միջազգային մասնագիտական հանրության մաս: «Հայաստանի կինոարդյունաբերության մեջ տեղի են ունենում նշանակալի փոփոխություններ. բարեփոխվում է օրենսդրությունը, ստեղծվում են նոր ֆոնդեր, և մեկնարկում են ծրագրեր՝ արտասահմանում սովորած երիտասարդ մասնագետներին վերադարձնելու համար», - նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Կարևոր է հասկանալ, որ Reanimania-ն պարզապես կինոփառատոն չէ, այլ մի ամբողջ հարթակ։ Այստեղ զարգանում են նոր ոլորտներ, անցկացվում են մասնագիտական տոնավաճառներ, և ստեղծվում են կապեր, որոնք օգնում են Հայաստանին դառնալ անիմացիոն արվեստի կենտրոն տարածաշրջանում», - ընդգծեց նա։
Բացման արարողությունը տեղի կունենա Կինոյի տանը, որից հետո հանդիսատեսը կդիտի Սիլվեն Շոմեի ֆրանս-բելգիական «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆիլմը։ Հյուրերի թվում կլինեն Pixar-ի ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը, «Elio»-ի ստեղծողներից մեկը, ով վարպետության դաս կանցկացնի TUMO կենտրոնում, Օսկարի դափնեկիր Միքայել Դուդոկ դը Վիտը, որի «Կարմիր կրիան» և Օսկարի դափնեկիր «Հայրը և դուստրը» ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, ինչպես նաև Netflix-ի «Arcane» սերիալի թիմը՝ Պասկալ Շարիուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիեն Ռեզանկուրը։
Հայաստան կժամանեն նաև նկարիչներ Լորենցո Մատոտին, փառատոնի պաշտոնական պաստառի ստեղծողը՝ Չարլզ Բերբերյանը, Ֆերմին Սոլիսը և Խավիեր Ռեչիո Գրասիան, որոնք կանցկացնեն ցուցահանդեսներ և վարպետության դասեր: ReA Comics-ը կներկայացնի կոմիքսների մրցույթ՝ 15 նախագծերով, իսկ հանրությանը առաջին անգամ կներկայացվեն հայերեն թարգմանված գրաֆիկական վեպեր։
Համաձայն Հայկական կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի՝ ReAnimania-ն դարձել է հայկական կինոյի համար միջազգային ճանաչում ձեռք բերելու մասնագիտական հարթակ: «Ոսկե ծիրան» և ReAnimania ֆորումները առաջատար միջոցառումներ են, որոնց շնորհիվ Հայաստանը ներկայացված է համաշխարհային մշակութային տարածքում», - նշեց Բանուչյանը։
Մամուլի ասուլիսում նաև հայտարարվեց, որ 2026 թվականին կմեկնարկի հայկական կինոժառանգության թվային վերականգնման լայնածավալ ծրագիր: Վերականգնման համար արդեն պատրաստ է քսանվեց դասական ֆիլմ, որոնցից տասը կվերադարձվեն էկրաններ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար