Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

AliExpress-ի Սուբստանցիա կամ «Թաղանթը» ֆիլմը

16:22, 2 նոյեմբերի

Հայաստանյան կինովարձույթ է դուրս եկել «Թաղանթ» («Оболочка») ֆիլմը, որի սյուժեն չափազանց նման է մեծ աղմուկ հանած «Սուբսատանցիա» ֆիլմին։ Ֆիլմի ձախողված վարկանիշներն ու կինոքննադատների բացասական արձագանքները չեն խանգարել հայաստանյան կինովարձույթի կազմակերպիչներին բերել այս ժապավենը, ուստի ո՞վ ենք մենք, որպեսզի չարտահայտվենք այդ մասին։

Զավեշտալի է, բայց երկու ֆիլմերն էլ նկարահանվել են մոտավորապես նույն ժամանակահատվածում և «Թաղանթ»-ի  թողարկումը կայացել է «Սուբստանցիա»-ից մեկ շաբաթ առաջ։ Հենց այդ պատճառով մենք չենք կարող խոսել այն մասին, որ մեկը կրկնել է մյուսի սյուժեն, բայց նաև մեզ չենք զրկի «Թաղանթը» «Սուբստանցիա»-ի էժանագին «ԱլիԷքսպրես» տարբերակ անվանելու հաճույքից։ Ինչո՞ւ է այդպես։ Ամբողջ խնդիրը սյուժետային չափազանց մեծ նմանության մեջ է։ Ստացվել է մի բան, որը նման է ծերացման դեմ նախատեսված սիճուկի գովազդային հոլովակի, որը ձգվել է մինչև երկու ժամ, որտեղ նույնիսկ դերասանուհիների կնճիռներն են ամաչում երևալ։

Գլխավոր հերոսուհին՝ Սամանտան (Էլիզաբեթ Մոսս), դերասանուհի է, որը վաղուց դուրս է եկել «օծանելիքի գովազդային աղջիկ» տարիքից, բայց շրջակա աշխարհը դեռ ձևացնում է, թե նա 30 տարեկան է։ Երբ նրան առաջարկում են «Shell» (Թաղանթ) անունով մի պրոցեդուրա, որը խոստանում է երիտասարդություն, հաջողություն և, ըստ էության, նոր կյանք, նա, ինչպես ցանկացած վատ թրիլլերի հերոսուհի, ուրախությամբ ստորագրում է պայմանագիրը՝ առանց տողատակերը կարդալու։

Այնուհետև սկսվում է գլամուրային սարսափը՝ առանց սարսափի։ Գելով լոգանքներ, պարկուճներ, ստերիլ ինտերիեր, որտեղ թվում է թե նույնիսկ հայելիներն են բոտոքս արել։ Առաջին շաբաթներին ամեն ինչ հիանալի է. մաշկը փայլում է, կարիերան վերակենդանանում է, գործակալները նորից զանգում են։ Իսկ հետո սկսվում է մետամորֆոզը. Սամանտայի մարմինը բառացիորեն մերժում է իր սեփական «թաղանթը»։ Մաշկը շերտազատվում է, ինչպես էժանագին ամսագրի փայլուն շերտը, իսկ դրա հետևում բացվում է դատարկություն։

Այս ամենը ներկայացված է արտհաուսի տեսքով. երկար պլաններ, «մեռած» սաունդ-դիզայն, ստերիլ տեսախցիկ։ Մինգելլան կարծես վախենում է, որ հեռուստադիտողը կնկատի բովանդակության բացակայությունը, ուստի յուրաքանչյուր կադր լցնում է կոսմետիկ մետաֆորայով։ Սակայն մետաֆորաներն աշխատում են, երբ դրանց հետևում իմաստ կա, իսկ այստեղ պարզապես փայլի շերտ է վակուումի վրա։

Եվ այնուամենայնիվ, Դե Քորդիեի «Սուբստանցիա»-ի հետ համեմատությունն անխուսափելի է։ Այնտեղ ներկայացված է երիտասարդության պաշտամունքի ցավոտ սատրիա, որտեղ մարմինը դառնում է ճանաչման համար պայքարի ասպարեզ։ Այնտեղ յուրաքանչյուր կերպարանափոխություն ցնցում է, քանի որ մակերեսի տակ թաքնված է ծերության վախն ու կանացի ցավը։

Իսկ «Թաղանթ»-ում ամեն ինչ հանգեցված է Ինստագրամի ֆիլտրի էսթետիկային։ Ֆիլմը կարծես նկարահանված լինի ոչ թե ռեժիսորի, այլ L’Oréal-ում պրակտիկա անցած ալգորիթմի կողմից։ Նույնիսկ հերոսուհու կերպարանափոխությունը թվում է այնպես, կարծես այն վերահսկել է դիմահարդարը, այլ ոչ թե դոկտոր Ֆրանկենշտեյնը։

Եվ նույնիսկ հրաշալի Քեյթ Հադսոնի, Էլիզաբեթ Մոսսի և Քայա Գերբերի դերասանական կազմը չի փրկում իրավիճակը՝ անհեթեթ երկխոսությունների շնորհիվ։ Դուք կարծես լսում եք գովազդային կարգախոսներ կամ Ինստագրամի քոուչերի մոտիվացիոն արտահայտություններ։

Մինգելլան կարծես թե փորձում է ինչ-որ բան ասել կնոջ մարմնի, կապիտալիզմի, երիտասարդության պաշտամունքի մասին, սակայն նրա ֆիլմի լեզուն գովազդային կատալոգի լեզուն է։ Ամեն ինչ գեղեցիկ է, ամեն ինչ փայլեցված է և ամեն ինչ բացարձակապես անիմաստ է։ Ֆիլմը կարծես ձգտում է փիլիսոփայական ցատկ կատարել, բայց բերանքսիվայր ընկնում է իր իսկ հայլայթերի մեջ։

«Թաղանթ»-ն ուզում է դիտողի առջև հայտնվել որպես հսկայական և սարսափելի հրեշ, բայց վերջում այն հայտնվում է որպես անատամ գազան, որի խայթոցը միայն գրգռում է առաջացնում։

 

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search