Հայաստանյան կինովարձույթ է դուրս եկել «Թաղանթ» («Оболочка») ֆիլմը, որի սյուժեն չափազանց նման է մեծ աղմուկ հանած «Սուբսատանցիա» ֆիլմին։ Ֆիլմի ձախողված վարկանիշներն ու կինոքննադատների բացասական արձագանքները չեն խանգարել հայաստանյան կինովարձույթի կազմակերպիչներին բերել այս ժապավենը, ուստի ո՞վ ենք մենք, որպեսզի չարտահայտվենք այդ մասին։
Զավեշտալի է, բայց երկու ֆիլմերն էլ նկարահանվել են մոտավորապես նույն ժամանակահատվածում և «Թաղանթ»-ի թողարկումը կայացել է «Սուբստանցիա»-ից մեկ շաբաթ առաջ։ Հենց այդ պատճառով մենք չենք կարող խոսել այն մասին, որ մեկը կրկնել է մյուսի սյուժեն, բայց նաև մեզ չենք զրկի «Թաղանթը» «Սուբստանցիա»-ի էժանագին «ԱլիԷքսպրես» տարբերակ անվանելու հաճույքից։ Ինչո՞ւ է այդպես։ Ամբողջ խնդիրը սյուժետային չափազանց մեծ նմանության մեջ է։ Ստացվել է մի բան, որը նման է ծերացման դեմ նախատեսված սիճուկի գովազդային հոլովակի, որը ձգվել է մինչև երկու ժամ, որտեղ նույնիսկ դերասանուհիների կնճիռներն են ամաչում երևալ։
Գլխավոր հերոսուհին՝ Սամանտան (Էլիզաբեթ Մոսս), դերասանուհի է, որը վաղուց դուրս է եկել «օծանելիքի գովազդային աղջիկ» տարիքից, բայց շրջակա աշխարհը դեռ ձևացնում է, թե նա 30 տարեկան է։ Երբ նրան առաջարկում են «Shell» (Թաղանթ) անունով մի պրոցեդուրա, որը խոստանում է երիտասարդություն, հաջողություն և, ըստ էության, նոր կյանք, նա, ինչպես ցանկացած վատ թրիլլերի հերոսուհի, ուրախությամբ ստորագրում է պայմանագիրը՝ առանց տողատակերը կարդալու։
Այնուհետև սկսվում է գլամուրային սարսափը՝ առանց սարսափի։ Գելով լոգանքներ, պարկուճներ, ստերիլ ինտերիեր, որտեղ թվում է թե նույնիսկ հայելիներն են բոտոքս արել։ Առաջին շաբաթներին ամեն ինչ հիանալի է. մաշկը փայլում է, կարիերան վերակենդանանում է, գործակալները նորից զանգում են։ Իսկ հետո սկսվում է մետամորֆոզը. Սամանտայի մարմինը բառացիորեն մերժում է իր սեփական «թաղանթը»։ Մաշկը շերտազատվում է, ինչպես էժանագին ամսագրի փայլուն շերտը, իսկ դրա հետևում բացվում է դատարկություն։
Այս ամենը ներկայացված է արտհաուսի տեսքով. երկար պլաններ, «մեռած» սաունդ-դիզայն, ստերիլ տեսախցիկ։ Մինգելլան կարծես վախենում է, որ հեռուստադիտողը կնկատի բովանդակության բացակայությունը, ուստի յուրաքանչյուր կադր լցնում է կոսմետիկ մետաֆորայով։ Սակայն մետաֆորաներն աշխատում են, երբ դրանց հետևում իմաստ կա, իսկ այստեղ պարզապես փայլի շերտ է վակուումի վրա։
Եվ այնուամենայնիվ, Դե Քորդիեի «Սուբստանցիա»-ի հետ համեմատությունն անխուսափելի է։ Այնտեղ ներկայացված է երիտասարդության պաշտամունքի ցավոտ սատրիա, որտեղ մարմինը դառնում է ճանաչման համար պայքարի ասպարեզ։ Այնտեղ յուրաքանչյուր կերպարանափոխություն ցնցում է, քանի որ մակերեսի տակ թաքնված է ծերության վախն ու կանացի ցավը։
Իսկ «Թաղանթ»-ում ամեն ինչ հանգեցված է Ինստագրամի ֆիլտրի էսթետիկային։ Ֆիլմը կարծես նկարահանված լինի ոչ թե ռեժիսորի, այլ L’Oréal-ում պրակտիկա անցած ալգորիթմի կողմից։ Նույնիսկ հերոսուհու կերպարանափոխությունը թվում է այնպես, կարծես այն վերահսկել է դիմահարդարը, այլ ոչ թե դոկտոր Ֆրանկենշտեյնը։
Եվ նույնիսկ հրաշալի Քեյթ Հադսոնի, Էլիզաբեթ Մոսսի և Քայա Գերբերի դերասանական կազմը չի փրկում իրավիճակը՝ անհեթեթ երկխոսությունների շնորհիվ։ Դուք կարծես լսում եք գովազդային կարգախոսներ կամ Ինստագրամի քոուչերի մոտիվացիոն արտահայտություններ։
Մինգելլան կարծես թե փորձում է ինչ-որ բան ասել կնոջ մարմնի, կապիտալիզմի, երիտասարդության պաշտամունքի մասին, սակայն նրա ֆիլմի լեզուն գովազդային կատալոգի լեզուն է։ Ամեն ինչ գեղեցիկ է, ամեն ինչ փայլեցված է և ամեն ինչ բացարձակապես անիմաստ է։ Ֆիլմը կարծես ձգտում է փիլիսոփայական ցատկ կատարել, բայց բերանքսիվայր ընկնում է իր իսկ հայլայթերի մեջ։
«Թաղանթ»-ն ուզում է դիտողի առջև հայտնվել որպես հսկայական և սարսափելի հրեշ, բայց վերջում այն հայտնվում է որպես անատամ գազան, որի խայթոցը միայն գրգռում է առաջացնում։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:14, 15 սեպտեմբերի
Գլամուրային բլոգերը մահացել է 40 տարեկանում՝ դեպրեսիայի և ցավոտ հիվանդության դեմ գաղտնի պայքարից հետո12:38, 15 սեպտեմբերի
Սեյվիթին ցնցել է նորաձևության շաբաթը. արծաթափայլ «փշոտ» մազերը հազիվ էին թաքցնում նրա փարթամ կուրծքը12:19, 15 սեպտեմբերի
Սելենա Գոմեսը «Էմմի»-ում վերածվել է ոսկե աստվածուհու. 109,000 դոլար արժողությամբ զարդերը լրացրել են նրա կերպարը11:30, 15 սեպտեմբերի
Իրավիճակներ, որոնցից «չոր» դուրս գալը գրեթե անհնար է․ Արա Ղազարյանը, Հակոբն ու Արմենը՝ Լոս Անջելեսում նկարահանված առաջին հայկական սիթքոմի մասին11:16, 15 սեպտեմբերի
Հարսանեկան նվեր՝ սկանդալային երանգով. Պուտինին մոտ կանգնած միլիարդատերը վճարել է Թրամփի որդու հարսանիքի համար10:49, 15 սեպտեմբերի
Մերկ, ոսկեգույն և լիովին վայրի. Մեգ Սթալթերը ցնցել է Էմմիի հյուրերին իր հանդերձանքով10:21, 15 սեպտեմբերի
Մահացել է Մերիլին Մոնրոյի, Շերի և Դիանա Ռոսի լեգենդար դիզայներ Բոբ Մաքին09:00, 15 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 սեպտեմբերի
Մի սպանության պատմություն. միլիարդատերը, ժառանգորդ կինը և բուժեղբոր խելահեղ ծրագիրը22:22, 14 սեպտեմբերի
Գինով և ոստրեներով մարաթոն. Ֆրանսիայի ամենախենթ վազքարշավը21:21, 14 սեպտեմբերի
50 հազար դոլար՝ ապագա կնոջ համար. տղամարդը պրոֆեսիոնալ խնամախոս է վարձել ու յոթ ամիս անց ամուսնության առաջարկություն արել20:34, 14 սեպտեմբերի
Ամսական 99 դոլար սիրո համար. միայնակ տղամարդկանց առաջարկում են ստեղծել կատարյալ ընկերուհի, որը երբեք չի մերժի